Լրահոս
Օրվա լրահոսը

Նրանց հայրենասիրությունը օտարի կրնկի տակ է. «Չորրորդ իշխանություն»

Հոկտեմբեր 20,2015 12:17

ՀԱԿ վարչության անդամ Արշակ Բանուչյանը «ՉԻ»-ին տված հարցազրույցում խոսելով սահմանադրական փոփոխությունների եւ, մասնավորապես, խորհրդարանական կառավարման համակարգի անցման մասին, ուշագրավ փաստեր է ներկայացրել: «ՄԱԿ-ի անդամ շուրջ 198 երկրներից 100-ը նախագահական կամ կիսանախագահական են, 37-ը սահմանադրական միապետություններ, որոնք չնայած խորհրդարանական երկրներ են,

բայց ավելի նման են կիսանախագահական համակարգ ունեցոդ երկրներին։ Միայն 45 երկիր է խորհրդարանական, որոնցից մեկ տասնյակն հազիվ զարգացած կամ զարգացող երկրների մեջ են»,- ասել է նա։ Միաժամանակ, Բանուչյանը հետեւյալ տեսակետն է հայտնել. Հայաստանի քաղաքական վերնախավի զգալի մասը դեռ երրորդ ուժին ապավինած, անկախ պետականությունից, ինքնիշխանությունից վախեցած, սեփական ժողովրդին չվստահող եւ ժողովրդի վստահությունը չվայելող, օտար ուժերին ապավինած ուժեր են։ Այդ տեսակի համար հայրենասիրությունը օտարի կրնկի տակ է, հավատքր՝ գրպանում։ «Խորհրդարանական Հայաստանի» խորհրդարանում նրանք ոչ թե մեր ժողովրդի շահերն են ներկայացնելու, այլ սեփական խմբային, կլանային շահերն ու այն օտար ուժերի շահերը, որոնց շնորհիվ նորից «լեգիտիմացնելու» են իրենց ընտրությունները»։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031