ՀՀ կառավարությունը հաստատել է կարգը, որով այսուհետ պետք է վարձատրվեն ՀՀ զինված ուժերում հոգեւոր ծառայություն իրականացնող հոգեւորականները. նրանք կստանան 150-300 000 դրամ աշխատավարձ։ Ընդ որում, ՊՆ միջոցներից։ Գաղափարը վատը չէ, սակայն ինչո՞ւ այդ գումարը չի տրամադրում Մայր Աթոռը։ Մեր եկեղեցին, թույլ տամ ինձ ենթադրել, ամենեւին աղքատ կառույց չէ։ Եթե չասենք՝ ճիշտ հակառակը։ Ցանկացած արարողություն, ընդհուպ՝ հանգուցյալի մեկ-երկու օրը եկեղեցում, փոքր գումար չէ սկսած 200 000 դրամից։
Հոգեւոր այս մտորումները հիշեցրին 2008 թ. աշունը։ Դուբայից Երեւան էինք վերադառնում, երբ օդանավ բարձրացավ Ամենայն հայոց կաթողիկոսը։ «Կաթողիկո՜սը, կաթողիկո՜սը»,- լուրը շշուկով մեկը մյուսին փոխանցեցին ուղեւորները։ Սակայն խանդավառությունը որքան արագ բռնկվեց, նույնքան արագ էլ մարեց։ Շատ տարօրինակ թվաց, որ ուղեւորներից եւ որեւէ մեկը չմոտեցավ Վեհափառին հայրապետական օրհնություն ստանալու, աջը համբուրելու, թեեւ պատեհ առիթ էր։ Վեհափառի ներկայությունը որեւէ մեկին չկաշկանդեց։ Անգամ տհաճ միջադեպ արձանագրվեց, ուղեկցորդուհիները զայրույթից իրենց կորցրել էին, երբ սրահում տարածված ծխախոտի ծխի հետքերով գնացել էին զուգարան ու տեսել հայ ուղեւորին սուրճի բաժակը՝ մի ձեռքին, ծխախոտը՝ մյուս…
Օծյալ մեկի, այս դեպքում՝ Վեհափառի ներկայությունն, օդանավում պիտի որ որոշակի զսպող գործոն լիներ: Չեղավ։ Պատճառը պայմանավորել Դուբայից եկող ուղևորների առանձնահատկությամբ՝ այնքան էլ արդար չէ: Կա մեկ այլ գործոն, փաստը, երբ բարձրաստիճան հոգևորականն իշխանություններին մոտ լինելը գերադասում է Աստծուն մոտ լինելուց, ստիպում է հոտին մի տեսակ օտարանալ եկեղեցուց, անհաղորդ մնալ անգամ Ամենայն հայոց կաթողիկոսի ներկայությանը։
Անկեղծ ասեմ, չափազանց անհարմար եմ զգում համեմատել հոգեւոր առաջնորդներին, սակայն այլ կերպ հասկանալի չի լինի ինչու է մի դեպքում տասնյակ հազարավոր մարդկանցից յուրաքանչյուրի հիացական ու ջերմ հայացքն ուղղվում Հռոմի Ֆրանցիսկոս 1-ին Պապին, երբ նա երեւում է ինչ-որ վայրում կամ պարզապես անցնում է փողոցով։
Կարդացեք նաև
Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում