Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԻԵԴ-ը սահմանել է, որ խոսքի ազատության իրավունքն ավելի բարձր է, քան հայերի մարդկային արժանապատվությունը». Tagesanzeiger

Հոկտեմբեր 20,2015 11:59

«Նա, ով ժխտում է Հոլոքոստը, ռասայական ատելության կոչ է անում: Բայց նա, ով ժխտում է Հայոց ցեղասպանությունը, պարտադիր չէ, որ ատելություն քարոզի: Ստրասբուրգյան դատարանի այս տրամաբանությունն անհասկանալի է»,- անդրադառնալով Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի գործով ՄԻԵԴ որոշմանը, այս կարծիքը հայտնել է, շվեյցարական «Tagesanzeiger» կայքի խմբագիր Ֆելիքս Շինդլերը:

Նա գրել է, որ բոլոր բաղադրիչներն, իրականում եղել են. ազգ, որը ժողովրդավարական որոշմամբ սահմանել է այդ կարմիր գծերը, ռասիստներ, որոնք չեն  շրջանցել դրանք. «Ցեղասպանության ժխտումն արգելող օրենք: Դատավորները սահմանել են, որ քաղաքականությունը ու գիտությունը հայերի ջարդը միաձայն գնահատել են որպես Ցեղասպանություն: Այնուամենայնիվ Շվեյցարիան իրավունք չունի Դողու Փերինչեքի նման թուրք ազգայնականներին դատել, եթե նրանք պնդում են, որ Հայոց ցեղասպանությունը կեղծիք է: ՄԻԵԴ-ը սահմանել է, որ խոսքի ազատության իրավունքն ավելի բարձր է, քան հայերի մարդկային արժանապատվությունը»:

Շվեյցարական պարբերականի խմբագիրը նշում է, որ այս որոշումը շատ կարեւոր նշանակություն ունի, որովհետեւ այն վերջնական է: «Շվեյցարիայի դատավորները եւ եվրոպական դատարանները պետք է այս որոշումն աչքի առաջ ունենան: Խնդիրն այն չէ, որ Հայոց ցեղասպանությունը ժխտող մեկ անձ պատասխանատվության չի ենթարկվել: Շատ ավելի լուրջ է այն փաստը, որ ՄԻԵԴ-ը տարբերություն է դնում ցեղասպանությունների միջեւ: Նա, ով մերժում է Հոլոքոստը, ատելություն եւ ռասիզմ է քարոզում: Իսկ ով ժխտում է Հայոց ցեղասպանությունը՝ պարտադիր չէ, որ ատելություն քարոզի: Այս տարբերությունն անհասկանալի է»:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031