«ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ է եղել ոչ միայն 2014–2015, այլեւ՝ 1999-2001թթ. եւ բազմիցս անդրադարձել է անհիմն ու արհեստածին նման հարցադրումներին։ Տարրական իրավական գիտելիքներ ունեցողը պետք է տարբերակի Սահմանադրության պահպանմանը հետեւելու եւ Սահմանադրության գերակայությունն ապահովելու բոլորովին տարբեր գործառույթները, որոնք վերապահված են սահմանադրական տարբեր ինստիտուտների»,- այսպես արձագանքեցին ՍԴ մամուլի ծառայությունից մեր հարցին՝ արդյոք Գ. Հարությունյանի սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովում նախագահությունը հակասո՞ւմ է Սահմանադրությանը եւ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքին։
Հիշեցնենք, ՀԱԿ-ը հայտարարել էր, որ ՍԴ անդամը չի կարող զբաղվել քաղաքական գործունեությամբ, այնինչ, Գագիկ Հարությունյանը, լինելով սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի նախագահ, եռանդուն քարոզչություն է իրականացրել սահմանադրական փոփոխությունների օգտին, ուստի հանրաքվեի սկսված գործընթացը կմնա ապօրինի, եւ նրա արդյունքներն՝ այս գլխից անվավեր, քանի դեռ Հարությունյանը հրաժարական չի տվել ՍԴ նախագահի պաշտոնից:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում