Լրահոս
Օրվա լրահոսը

Արդյոք Լեւոն Զուրաբյանը պարտավոր էր ներկայանալ. «Հրապարակ»

Հոկտեմբեր 20,2015 11:28

Դատախազությունն առայժմ չի կողմնորոշվել, թե ինչ պետք է անի ՀԱԿ պատգամավոր, խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի հայտարարության  հետ։ «Դեռ քննարկվում է»,- կարճ պատասխանեց մեզ գլխավոր դատախազի մամուլի խոսնակ Քրիստինե Մելքոնյանը։ Ինչպես հայտնի է, ՀԱԿ պատգամավորը հոկտեմբերի 9-ին, Աժ ճեպազրույցների ժամանակ, հայտարարել էր, որ «ՀՀ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանի գործն է Վենետիկի հանձնաժողովին կաշառելը, եւ որ վերջինս զբաղվում է լոբբիզմով, ու այդ մասին առկա են փաստեր»։ Սրան հետեւեց ոստիկանության եւ Զուրաբյանի նամակների փոխանակումը, որի ընթացքում կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության պետ Զաքարյանը պահանջեց կաշառքի վերաբերյալ փաստեր տրամադրել, իսկ Զուրաբյանը մերժեց՝ պատճառաբանելով, թե չի վստահում «կոռումպացված վարչախմբի ապօրինի ցուցումներով առաջնորդվող» ՀՀ ոստիկանությանը, քննչական մարմիններին, դատախազությանը։ Արդյոք Լեւոն Զուրաբյանը պարտավոր էր ներկայանալ, եւ ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ նրա չներկայանալը, հարցրինք փաստաբան Երվանդ Վարոսյանին։

– Բացատրություն տալը ՀՀ քրդատ. օրենսգրքով ցանկացած անձի իրավունքն է, ոչ ոք պարտականություն չունի բացատրություն տալու, ուստի, երբ որ հրավիրում են ոստիկանություն կամ իրավապահ մարմին՝ բացատրություն տալու նպատակով, ապա մարդն ազատ է այդ հրավերն ընդունել կամ չընդունել, որեւէ օրենսդրորեն նախատեսված լծակ՝ այս անձին ստիպելու ներկայանալ կամ պատասխանատվության ենթարկելու չներկայանալու համար, գոյություն չունի։ Այս պարագայում պատասխանատվություն լինել չի կարող։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031