Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ Տիգրան Սարգսյանը. «168 ժամ»

Հոկտեմբեր 20,2015 11:20

Շատերը հումորով նշում են, որ միգուցե հենց իր նախնական դիրքորոշման համար են ռուսներն ընտրել Տիգրան Սարգսյանին։ Ասել է թե՝ դու մեզ խանգարում էիր, դու էլ մեզ կօգնես։ Բայց սա, իհարկե, լուրջ չէ։ Կարծիքներ են հնչում նաև, որ հնարավոր է՝ Տ. Սարգսյանի թեկնածությունը տեղավորվում է ԵԱՏՄ տարածքում միասնական արժույթի ներդրման տրամաբանության մեջ։ Այսինքն, լինելով փորձառու

ֆինանսիստ, ով կանգնած է եղել դրամի ներդրման ակունքներում և երկար ժամանակ պատասխանատու է եղել ՀՀ դրամավարկային քաղաքականության համար, Տ. Սարգսյանը կարող է այս գործը գլուխ բերել։ Այս տեսակետի կողմնակիցներն ասվածը հիմնավորում են ՀՀ կայուն և վստահելի բանկային համակարգով, որի կայացումը պայմանավորում են Տ. Սարգսյանի դերակատարությամբ։ Ոմանք էլ ավելի առաջ են ընկել և արդեն Տիգրան Սարգսյանին տեսնում են ՀՀ ապագա նախագահի կամ վարչապետի պաշտոնում։

Ինչևէ, նրա նշանակումն այս պաշտոնին ցույց տվեց, որ քաղաքականության մեջ իրոք ոչինչ չի կարելի բացառել։ Հիշեցնենք, որ Տիգրան Սարգսյանը ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցրեց ուղիղ 6 տարի՝ 2008 թվականի ապրիլից 2013 թվականի ապրիլը։ Ու չնայած նրան հաջողվեց որոշ լուրջ փոփոխություններ ներդնել (ԱՊՊԱ-ն, բիզնեսի գրանցման դյուրացումը, կուտակային կենսաթոշակային համակարգը և այլն), նրա գործունեությունն ավելի շատ քննադատողներ կգտնվեն, քան գովաբանողներ։ Տիգրան Սարգսյանի օրոք Հայաստանի տնտեսությունը 2009 թվականին անկում ապրեց ու այդպես էլ մինչ օրս ուշքի չի գալիս այդ հարվածից։ 2008թ. վերջին Հայաստանի ՀՆԱ-ն կազմում էր 3 տրիլիոն 650 միլիարդ դրամ, 2013թ. վերջին՝ 4 տրիլիոն 266 միլիարդ դրամ։ Սակայն դոլարային արտահայտությամբ հակառակ պատկերն է. 2008-ի վերջին՝ 11.7 միլիարդ դրամ, 2008-ի վերջին՝ 10.4 միլիարդ դրամ։ Այսինքն՝ Տիգրան Սարգսյանին այդպես էլ չհաջողվեց հասնել տնտեսության մինչճգնաժամային մակարդակին։ Նրա օրոք ներդրումները նվազեցին, արտաքին պարտքը բազմապատկվեց (2008թ. ՀՀ արտաքին պարտքը շուրջ 1.5 միլիարդ դոլար էր (ՀՆԱ-ի 13.2%-ը), 2013թ. վերջին՝ շուրջ 4 միլիարդ դոլար)։ Նրա օրոք ՀՀ-ից հեռացավ 250 հազար քաղաքացի։

Այնպես որ, դժվար է ասել՝ ինչ կհաջողվի անել նախկին վարչապետին ԵՏՄ-ում, որն այսօր իսկական տնտեսական ճահճի մեջ է։ Միգուցե նրան հաջողվի օգնել այս կառույցին՝ ոտքի կանգնել։ Միգուցե հակառակը՝ նպաստի, որ այն արագ քայքայվի և փլուզվի։ Ժամանակը ցույց կտա։

Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031