Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանի ու Եվրոպական միության համար իրական հեռանկար է բացվել». «168 ժամ»

Հոկտեմբեր 20,2015 11:08

Հարցազրույց Եվրախորհրդարանի փոխնախագահ, Եվրանեսթ ԽՎ փոխնախագահ Ռիչարդ Չառնեցկու հետ

– Օրերս ԵՄ-ն Եվրոպական հանձնաժողովին Հայաստանի հետ բանակցելու մանդատ տվեց ու, ըստ տեղեկությունների՝ այդ բանակցությունները կմեկնարկեն տարեվերջին։ Ըստ Ձեզ՝ կա՞ն երաշխիքներ, որ Հայաստանը կստորագրի այդ փաստաթուղթը, հաշվի առնելով անցյալի փորձը։

– Սովորաբար նման երաշխիքներ գտնելը դժվար է։ Սակայն, կարծում եմ, որ կողմերը փակել են այդ էջը և հստակ գիտեն, թե ինչպիսի ապագա են ցանկանում։ Նոր համաձայնագիրը չի հակասելու Հայաստանի եվրասիական պարտավորություններին, բայցև փորձելու է պահպանել Հայաստանի հետ արդեն իսկ ձեռքբերվածը, բանակցությունների ընթացքում այդ ամենը վերջնական տեսք կստանա։ Հայաստանը և Եվրոպական միությունը նոր էջ են ձևավորում, ես երջանիկ եմ, որ Եվրոպական ներդրումային բանկի ներկայացուցիչները Երևանում ստորագրեցին համաձայնագիր, քննարկեցին առևտրային հարաբերությունների վերաբերյալ մի շարք հարցեր։ Սա այն պահն է, երբ ճգնաժամից հետո իրական հեռանկար եմ տեսնում և վստահ եմ, որ երկու կողմն էլ տեսնում է այդ հնարավորությունը։

– Ձեր գնահատմամբ՝ որքա՞ն ժամանակ կպահանջի նոր համաձայնագրի մշակումը։

– Կարծում եմ՝ ոչ երկար, քանի որ Հայաստանն ու Եվրոպական միությունը երկար բանակցություններ են վարել Ասոցացման համաձայնագրի համար։

– Նոր համաձայնագիրը, վստահաբար, չի ունենա Ասոցացման համաձայնագրի Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու հատվածը, նոր համաձայնագրից այս տեսանկյունից ի՞նչ կարելի է ակնկալել։

– Ես մշտապես կրկնել եմ, որ առևտրաշրջանառությունը և հարաբերությունների տնտեսական բաղադրիչը կարևոր է հատկապես Հայաստանի և Եվրոպական միության միջև, քանի որ Հայաստանի առևտրաշրջանառության մեծ մասը Եվրոպական միության հետ է։ Կարծում եմ՝ տնտեսության այն հատվածներում, որոնք չեն հակասում ԵՏՄ-ին, Հայաստանն ու ԵՄ-ն կունենան համագործակցություն։

Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031