Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյանի ուսին ծանր բեռ դրվեց. «Ժամանակ»

Հոկտեմբեր 20,2015 11:03

Եվ այսպես, Հովիկ Աբրահամյանին երեկ ՀՀԿ գործկոմը նշանակել է «Այո»-ի շտաբի պետ: ՀՀԿ գործկոմի նիստից հետո կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ Հովիկ Աբրահամյանը հրաժարական չի տա:

Սա, իհարկե, Հայաստանի համար սովորական երևույթ է, երբ կհայտարարվի, որ Հովիկ Աբրահամյանը շտաբի աշխատանքներով զբաղվում է, այսպես ասած, վարչապետի աշխատանքային օրվա ավարտից, այսինքն՝ ժամը 18-ից հետո: Իրականում, իհարկե, մեծ հաշվով ոչ մի տարբերություն այս հարցում չկա, որովհետև դատելով Հայաստանի տնտեսության վիճակից՝ Հովիկ Աբրահամյանը համենայնդեպս մինչև «Այո»-ի շտաբ գլխավորելն էլ զբաղված է եղել բոլորովին այլ գործերով, քան վարչապետի պարտականությունների կատարումը, քանի որ հակառակ դեպքում Հայաստանի տնտեսությունը պետք է որ լիներ բոլորովին այլ վիճակում, քան այն, ինչ կա այսօր: Եվ այս տեսանկյունից, ըստ էության, կարևոր չէ արդեն, թե վարչապետը ինչ պատրվակով կամ ինչ առիթով չի զբաղվելու իր բուն պարտականությամբ:

Ինչ վերաբերում է արդեն «Այո»-ի շտաբի աշխատանքներին, ապա այստեղ, իհարկե, Հովիկ Աբրահամյանի վրա է, փաստորեն, դրվում հանրաքվեի ողջ պատասխանատվությունը, և սա, իհարկե, Հովիկ Աբրահամյանի ձեռքերը կապելու է շատ առումներով: Սա նշանակում է, որ Աբրահամյանը պետք է լինի ամենաշահագրգռված մարդը հանրաքվեի ոչ միայն արդյունքների, այլ ընդհանրապես էքսցեսներից զերծ լինելու հարցում, քանի որ ամեն ինչ, ի վերջո, բարդվելու է շտաբի և նրա աշխատանքի վրա:

 

Մուսա Միքայելյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031