Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես եղավ, որ Հայաստանի հերթը ԵՏՄ-ում «առաջ ընկավ». «Ժողովուրդ»

Հոկտեմբեր 20,2015 10:47

Այլեւս պաշտոնական իրողություն կարելի է համարել այն, որ ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը եկող տարվա փետրվարի 1-ից կզբաղեցնի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի պաշտոնը։ Իսկ ինչպե՞ս ստացվեց, որ Հայաստանի ամենաքննադատված վարչապետը դառնում է ԵՏՄ-ի կառավարման գործադիր մարմնի՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահը։

Նախ՝ նկատենք, որ մինչ այս խոսք անգամ չէր եղել այն մասին, որ նշված կառույցի ղեկավարի պաշտոնում «հերթը» Հայաստանինն է, քանի որ ենթադրվում էր, որ Ռուսաստանից հետո այն անցնելու է Բելառուսին։ Ինտրիգն ավելանում է, եթե հաշվի ենք առնում այն հանգամանքը, որ խնդիրը ռուսական կողմի ցանկությամբ է լուծում ստացել։

Իսկ ինչպե՞ս են զարգացել իրադարձությունները, իրականում, ըստ ԵՏՄ հիմնադիր փաստաթղթի, միայն հիմնադիր անդամները կարող են ռուսական այբբենարանի հերթականությամբ ունենալ ԵՏՄՀ կոլեգայի նախագահ։ Ինչպես հայտնի է՝ Հայաստանը ԵՏՄ հիմնադիր անդամ չէ։ Հետևաբար` Բելառուսի նախագահության հերթն էր, քանի որ, որպես հիմնադիր, այբբենական կարգով պետք է հենց նրանք նախագահեին։ Այդ նույն փաստաթղթի համաձայն՝ Հայաստանի նախագահության հերթը 8 տարուց էր հասնելու։

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ է վերջերս այդ փոփոխությունը օրակարգ մտել եւ այնպիսի հիմնավորումներով, որ անգամ հայերի նկատմամբ առանձնապես մեծ սեր չտածող Նուրսուլթան Նազարբաեւը չի առարկել։ Բանն այն է, որ Ղազախստանի նախագահության ժամկետը 12 տարի «հետ է ընկել»՝ դարձյալ այբբենական կարգով պայմանավորված։ Անկասկած այս նախաձեռնությունը չէր կարող պայմանավորված չլինել անձնական մոտեցմամբ։

Եվ, ահա, այստեղ հարց է ծագում՝ իսկ Ռուսաստանի ինչին է պետք Տիգրան Սարգսյանը, որ իր պաշտոնավարման ողջ ընթացքում ամենամեղմ գնահատականներով համարվել է արեւմտյան «ուղղվածության» պաշտոնյա։ Եվ ՀՀ վարչապետի պաշտոնից հեռանալուց հետո նրան ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան նշանակելը համարվում էր լրիվ տրամաբանված եւ սպասելի։ Թեեւ Տիգրան Սարգսյանը ուսանել է Պետերբուրգում ու նաեւ ռուսական կապեր ունի։

Ակնհայտ է, որ հատկապես աշխարհաքաղաքական այս փուլում ՌԴ-ն ցանկանում է ԱՍՆ-ի հետ ցանկացած կոնտակտ օգտագործել:

Թամարա ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Վահագն ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031