Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքական մշուշ. Asbarez

Հոկտեմբեր 20,2015 10:52

Հին ձեռագրերիս թղթապանակներից մէկում, այլ յօդուած փնտռելիս, յանկարծ աչքիս ընկաւ առաջին Սահմանադրութեան հետ կապուած մի գրառում, որը ո՛չ թուագրուած է, ո՛չ էլ այս կամ այն լրագրում հրապարակման նշում ունի: Ոչ էլ ես եմ յիշում՝ հրապարակուե՞լ է, թէ ոչ: Բայց եթէ յիշէի էլ, միեւնոյն է, չէի վարանի այսօր վերահրապարակել, որովհետեւ բոլոր այն մտահոգութիւնները եւ դիտարկումները, որ ունեցել եմ այն օրերին, փոքր-ինչ կերպարանափոխուած ու նոր ժամանակների տարազ հագած, ցաւօք, առկայ են եւ այս‘ նոր Սահմանադրութեան քննարկման գործընթացում:

Նոր Սահմանադրութիւն եմ կոչում, որովհետեւ եթէ գլխաւոր օրէնքը երկրի կառավարման նոր կարգ է սահմանում, ապա այդ սահմանման հետ կապուած մանր ու խոշոր բոլոր փոփոխութիւնները, ի վերջոյ, հասցնում են նորին: Ամէն երեւոյթ իր ճիշդ անուանումը պիտի ունենայ, այլապէս ամէն ինչ կը խառնենք իրար, կը խճճուենք, ինչպէս եւ վարւում ենք ահա քանի տարի, եթէ ոչ՝ քանի դար…

Ահա այդ գրառումը.

«Սահմանադրական յանձնաժողովի ներկայացրած Սահմանադրութեան նախագծին զուգահեռ ստեղծուած բոլոր նախագծերին թէ՛ «վերեւներում» եւ թէ՛ «վերեւների» ազդեցութեան տակ շնչող որոշ «ներքեւներում» խորամանկ դիտաւորութեամբ «այլընտրանքային» են կոչում, առանց խորանալու այլընտրանք բառի էութեան մէջ: Այնպիսի տպաւորութիւն է ստեղծւում, թէ հայ ժողովուրդն արդէն արտայայտել է իր կամքը՝ ունենալով նախագահական ուժեղ համակարգ, եւ ահա, այդ համակարգը ամրագրող Սահմանադրութեանն ինչ-ինչ անհատներ կամ կուսակցութիւններ այլ ընտրանք են հակադրում:

Իմ խորին համոզմամբ՝ ՀՀ Գերագոյն խորհուրդը իրաւասու չէր կայացնելու նախագահական համակարգին անցնելու որոշում: Առաջարկել՝ կարող էր: Իսկ նախագահական ընտրութիւնների արդիւնքով հիմնաւորել նախագահական համակարգի անհրաժեշտութիւնը մեզանում, սովորական աճպարարութիւն է, որովհետեւ նախագահական ընտրութիւններում ժողովրդի մեծամասնութիւնը ձայնը տուել է Լեւոն Տէր Պետրոսեանին եւ ոչ թէ համակարգին: Այդ օրերին, նոյն յաջողութեամբ, Լեւոն Տէր Պետրոսեանը կ՛ընտրուէր թէ՛ վարչապետ (եթէ վարչապետութիւնը ընտրովի պաշտօն լինէր), թէ՛ ՄԱԿի գլխաւոր քարտուղար (եթէ այդ ընտրութիւնը վերապահուէր բացառապէս հայ ժողովրդին), թէ՛ Աստծու քարտուղար (եթէ նման պաշտօնը, պօէզիայի ոլորտներից դուրս գալով, իջնէր նիւթական աշխարհ):

 

ՌՈՒԲԷՆ ՅՈՎՍԷՓԵԱՆ

Նյութի մանրամասները կարդացեք Asbarez-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031