ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, թե սահմանադրական փոփոխությունների հարցը որոշել է լուծել իրավական դաշտում։ Հայրիկյանը կարծում է, որ մասնագիտական հանձնաժողովի անդամները խախտել են Սահմանադրությունը, ինչի համար պետք է դատարանում պատասխան տան։ Ավելին՝ ԱԻՄ առաջնորդը գտնում է, որ սահմանադրական բարեփոխումների նախաձեռնողը՝ Սերժ Սարգսյանը եւս պատասխանատուներից մեկն է։
– Պարոն Հայրիկյան, արդեն տեւական ժամանակ է, ինչ ձեւավորվել է «Ոչ»-ի ճակատը, որում ընդգրկված է նաեւ Ձեր ղեկավարած կուսակցությունը, սակայն որեւէ կոնկրետ գործողություն ճակատը չի իրականացնում։ Սահմանադրության հանրաքվեին մնացել է երկու ամսից էլ քիչ ժամանակ, սակայն Ձեր կողմից որեւէ հակաքարոզչություն չի իրականացվում։ Ինչո՞ւ։
– Ես կխոսեմ իմ անելիքների մասին, որովհետեւ իրենք թող իրենց մասին խոսեն, բայց, իսկապես, եթե հստակություն լիներ, մենք առաջատար դիրքերում կլինեինք, մի դեպքում հայտարարեցինք, որ դիտորդ ենք, մյուս դեպքում հենց դիտորդի կարգավիճակում ենք եղել։ Բայց երկուսին էլ պատրաստ ենք աջակցել:
– Ստացվում է, որ «Ոչ»-ի ճակատն այլեւս որեւէ գործունեություն չի իրականացնելո՞ւ։
Կարդացեք նաև
– Ինձ այնքան տհաճ է այդ «Ոչ»-ի ճակատը, եղել է այլընտրանք, ու եթե միանային այդ այլընտրանքին, ապա ոչ թե մենք կլինեինք այդ «ոչ»-ը, այլ կլինեին իրենք։ Մենք կլինեինք «այո»-ի ճակատը, այսինքն՝ քաղաքացիների սեփականությունը դարձնելու՝ սահմանադրական նախաձեռնության հավաքական թիմ կլիներ։ Բայց, ցավոք, այդ անցումը չկատարվեց։
Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում