Լրահոս
Օրվա լրահոսը

Էդուարդ Շարմազանով. «ՀԱԿ-ի հայտարարությանը ուշադրություն չդարձնել»

Հոկտեմբեր 19,2015 22:20

Էդուարդ Շարմազանովի կարծիքով՝ այն, որ համագործակցությունն անհրաժեշտ է, փաստ է

«Ամեն ինչ պետք է լինի օրենքի տառին եւ ոգուն համաձայն, որովհետեւ մեզ համար կարեւոր է, բնականաբար, մեծամասնությունը կողմ լինի սահմանադրական բարեփոխումների այս փաթեթին, բայց ոչ պակաս կարեւոր է, որպեսզի հանրաքվեն անցնի լեգիտիմ, լեգալ հանրաքվեի միջոցով եւ ամեն ինչ լինի միջազգային ժողովրդավարական չափանիշների համաձայն»,- հոկտեմբերի 19-ին ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նա նշեց, որ քարոզարշավի ընթացքում Հանրապետականը պատրաստվում է մարզեր այցելել, հեռուստաարշավ, հեռուստատեսային բանավեճեր կազմակերպել, բայց մինչ այդ պետք է խորհրդակցեն այն քաղաքական ուժերի հետ, որոնք եւս կողմ են սահմանադրական փոփոխություններին եւ նոր վերջնականապես կձեւավորվի իրենց գրաֆիկը. «Առհասարակ, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը համագործակցության կողմնակից է, եւ տարօրինակ էլ կլիներ, որ մենք այլ ուժերի հետ չհամագործակցեինք»:

Նկատառմանը, թե ՀՅԴ-ն հայտարարել է, որ առանձին քարոզարշավ է իրականացնելու Էդուարդ Շարմազանովն ասաց. «Հայ հեղափոխական դաշնակցությունը առանձին քաղաքական ուժ է, ընդամենը կարող եմ ասել, որ նրանց որոշումը հարգանքի արժանի որոշում է. իրենք պետք է որոշեն՝ ինչպես վարվել: Բայց այն, որ համագործակցությունն անհրաժեշտ է եւ նաեւ Հայ հեղափոխական դաշնակցության հետ, դա փաստ է»:

Անդրադառնալով Հայ ազգային կոնգրեսի հայտարարությանը, թե հանրաքվեն ապօրինի է, քանի որ Գագիկ Հարությունյանը ակտիվորեն լոբբինգ է իրականացնում՝ Էդուարդ Շարմազանովը ասաց. «Իմ արձագանքն է՝ Հայ ազգային կոնգրեսի այս հայտարարությանը ուշադրություն չդարձնել եւ հղում չանել, որովհետեւ իրականության հետ կապ չունեցող հայտարարություն է»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031