Լրահոս
Օրվա լրահոսը

«Նախապատրաստվում է Տիգրան Սարգսյանի վերադարձը». Քաղտեխնոլոգ

Հոկտեմբեր 19,2015 21:55

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը վստահ է, որ Սահմանադրական փոփոխությունների դեմ ձեւավորված  «Ոչ-ի» շարժումներին չի հաջողվի միասնական ճակատով հանդես գալ: Ըստ նրա, հասարակության կողմից ոչ մի լուրջ հետաքրքրություն չի նկատվում սահմանադրական փոփոխությունների գործընթացի նկատմամբ, որովհետեւ ժողովրդի մեծ մասը որևէ լուրջ ակնկալիքներ սահմանադրության փոփոխությունից չունի. «Իրենց առօրյան, ապագան Սահմանադրության հետ չեն կապում, դրա համար լուրջ արձագանքներ ո՛չ «այո»-ի, ո՛չ էլ «ոչ»-ի պարագայում չենք նկատում, թեև ակտիվ քարոզչությունը դեռ չի սկսվել»:

Իսկ սահմանադրական փոփոխությունները տապալել կհաջողվի՞ հարցին, պարոն Հակոբյանը հակված է ոչի պատասխանին. «Առայժմ չեմ տեսնում այն ռեսուրսը, որը կարող է խոչընդոտել սահմանադրական փոփոխությունները»:
Նա որեւէ կապ չի տեսնում Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի՝ քաղաքականություն մտնելու հայտի ու սահմանադրական փոփոխությունների հետ. «Կարծում եմ՝ ավելի շատ ինտրիգը պարունակում է ոչ թե իշխանության և ընդդիմության պայքարը, այլ իշխանության մեջ ուժերի վերադասավորումը»:

Քաղտեխնոլոգի խոսքով, հնարավոր է առաջիկայում ակտիվանա նաեւ

նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ըստ նրա, Տիգրան Սարգսյանը հնարավոր է համագործակցության եզրեր գտնի Արեւմուտքի հետ. «Հենց այդ  պատճառով էլ  որոշվեց, որ 2016-ին նա կգլխավորի ԵՏՄ գերագույն մարմինը:

Ներքին քաղաքական գործոնը նույնպես կապ ունի նրա նշանակման հետ: Կարծում եմ, որ Սերժ Սարգսյանը փորձում է այսօրվա ներքաղաքական դաշտում հավասարակշռություն մտցնել` ակտիվ քաղաքականություն վերադարձնելով իր  վստահելի դեմքերից մեկին: ԵՏՄ գերագույն մարմինը գլխավորելը որոշ առումով նոմինալ պոստ է, բայց բոլորիս էլ հասկանալի է, որ դա, այնուամենայնիվ, տեխնիկական պաշտոն է»:

Պարոն Հակոբյանը վկայակոչեց որոշ մոսկովյան աղբյուրների եւ ասաց, որ այդ աղբյուրների համաձայն վերջին մեկ  տարվա ընթացքում Տիգրան Սարգսյանն ավելի շատ գտնվել է Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում, քան Վաշինգտոնում,  այսինքն` նրա վերադարձը ակտիվորեն նախապատրաստվել է:

Հիշեցնենք, որ ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը 2016թ. փետրվարին կգլխավորի ԵՏՄ գերագույն մարմինը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031