Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՄ-ը փորձում է ակտիվացնել տարածաշրջանում իր քաղաքականությունը». Քաղաքագետ

Հոկտեմբեր 19,2015 20:15

Քաղաքագետ Հրանտ Մելիք­-Շահնազարյանը վերջին շրջանում թուրք­ ադրբեջանական փոխադարձ ռազմական այցելությունների հետեւանք է համարում  հայ-ադրբեջանական սահմանին աճող լարվածությունը:

«Հայկական բանակի կողմից վերջին երկու ամիսներին իրականացված պատժիչ գործողությունները մասամբ կասեցրել են Ադրբեջանի ակտիվությունը: Բայց  Թուրքիան ամեն կերպ փորձելու է նոր խնդիրներ ստեղծել Ռուսաստանի Դաշնության համար կարևոր նշանակություն ունեցող հարակից տարածաշրջաններում` դրանով իսկ փորձելով խոչընդոտել Ռուսաստանի կողմից Սիրիայում իրականացվող ռազմական գործողություններին»,- կարծում է քաղաքագետը:

Նրա կարծիքով, Նյու Յորքում կայացած Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը որևէ արդյունք չի տվել, հետեւաբար Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների հանդիպումը անհավանական է  դառնում. «Միաժամանակ ակնհայտ է, որ խաղաղություն տարածքների դիմաց ադրբեջանական տրամաբանությունը այլևս չի կարող գործել, քանի որ Ադրբեջանն իր գործողություններով բոլորին ցույց տվեց, որ չի կարող լինել խաղաղություն արտահանող երկիր… Հայաստանի ՊՆ կողմից իրականացվող գործողությունները այս պահին հանդիսանում են մեր խաղաղության միակ ապավենը. այդ առումով մեր դիվանագիտությունը բավական հետ է մնացել»:

Անդրադառնալով արտաքին քաղաքական զարգացումներին՝ քաղաքագետը նկատեց, որ ԵՄ­-ը փորձում է ակտիվացնել տարածաշրջանում իր քաղաքականությունը. «Հայաստան-­ԵՄ բանակցային նոր մանդատի տրամադրումը վկայում է, որ Եվրոպան չի պատրաստվում  հրաժարվել հետխորհրդային տարածաշրջանում իր ակտիվությունից»:

Հիշեցնենք, որ Եվրամիության 28 անդամ­ պետությունները հոկտեմբերի 12­-ին Լյուքսեմբուրգում մանդատ են տրամադրել Հայաստանի և ԵՄ-­ի միջև նոր համաձայնագիր ստորագրելու շուրջ բանակցությունների մեկնարկի համար։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031