Լրահոս
Օրվա լրահոսը

Բերքաբերի գյուղապետ. «Շատ գոհ ենք պարոն մարզպետից էլ, ԲՀԿ-ից էլ»

Հոկտեմբեր 19,2015 19:45

«Մարդիկ երկու հոգեբան են ուղարկել, խոսել-զրուցել են: Շատ գոհ ենք պարոն մարզպետից էլ, ԲՀԿ-ից էլ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց  սահմանամերձ Բերքաբեր գյուղի գյուղապետ Արթուր Մադաթյանը:

Հիշեցնենք, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախաձեռնությամբ հոկտեմբերի 18-ին, մանկական հոգեբաններ են այցելել սահմանապահ Բերքաբեր գյուղ: Վերջիններս անհրաժեշտ մասնագիտական օգնություն են ցուցաբերել եւ երեխաներին, եւ մեծահասակներին։

Դիտարկմանը, որ մեկ-երկու այցելությունը միանգամից չեն կարող էական առաջընթացներ գրանցել տեւական ժամանակ սահմանային կրակոցների տակ բնակվող մարդկանց, առավել ևս երեխաների մոտ, չի՞ պատրաստվում ինքը դիմել, որպեսզի հոգեբանների այցելությունները մշտական լինեն, Արթուր Մադաթյանն ասաց, որ դա արդեն հետագայի խնդիր է:

Նա նաեւ մանրամասնեց, որ ԲՀԿ-ական պատգամավորները կարճ ժամանակով են Բերքաբեր այցելել, զրուցել են բնակիչների հետ, հետաքրքրվել` ինչո՞վ կարող են իրենց օգտակար լինել: Բնակիչներն էլ ասել են, որ երեխաները սթրեսային վիճակում են գտնվում, մանավանդ, որ վերջին շրջանում հաճախակիացել են կրակոցները ու լավ կլիներ, որ բժշկական օգնություն ցուցաբերեին: «Դե մարդիկ էլ ուղարկեցին, ապրեն իրանք»,- եզրափակեց գյուղապետը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Garegin says:

    Հարգարժան Նելլի, Ձեր կողմից հնչեցված թեման չափազանց կարևոր է, սակայն առավել արդիական է այն իրողությունը, որ սահմանի բնակիչն իր վաղվա օրը չի տեսնում, իսկ պատգամավորների, գործադիրի իշխանավորների և այլոց այցելությունները չեն կարող որևէ դրական ազդեցություն ունենալ: Սահմանի բնակչի համար էականն այն է, որ իրեն ձեռնտու լինի այդ վտանգավոր գոտում ապրելը, իսկ այդ հարցի օրենսդրական լուծում տվողները ԱԺ ապտգամավորներն են, կուսակցական պատկանելիությունն էական չէ: Եթե այդ այցելությունների ընթացքում նրանք հոգեբան ուղարկելու փոխարեն /իրավիճակը առավել սրվելուց հետո հավանական է, որ հոգևորական ուղարկեն/ գործող օրենքներում համալիր փոփոխություններ առաջարկեին և դրանք քննարկեին սահմանամերձ գոտու բնակիչների հետ ու գտնեին այն ոսկե միջինը, որը հնարավորություն կտար իրավիճակը փրկելու, այո փրկելու, քանի որ գյուղերը դատարվում են: Բացի դրանից իշխանություններն պետք է որ առավել ուշադիր ու հետևողական լինեին սահմանամերձ մարզերում պաշտոնատար անձանց ընտրության գործում և նախապատվությունը տան գիտելիքին, անցած ճանապարհին ու փորձին, այլ ոչ թե վճարունակությանը: Արդյունավետ գործելու բանաձև շատ պարզ է` այն ինչ արվում է այսօր, անել ուղիղ հակառակը և ամեն ինչ կսկսի կարգավորվել, չնայած…

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031