Լրահոս
Օրվա լրահոսը

Վիլեն Խաչատրյանը ՎԶԵԲ-ին` «Մեր բարեկեցությունն անկում է ապրել»

Հոկտեմբեր 19,2015 18:45

2015-ին Հայաստանում յուրաքանչյուր օր մոտ 3 միլիոն դոլար քիչ է ծախսվել

Անցյալ շաբաթ` հոկտեմբերի 14-ին, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) լավատեսական կանխատեսումներ արեց Հայաստանի տնտեսական աճի վերաբերյալ` ասելով, որ այն, ամենայն հավանականությամբ, կլինի 1-3%: Որոշ տնտեսագետներ, սակայն համամիտ չեն ՎԶԵԲ-ի եւ նաեւ այլ միջազգային տնտեսական կառույցների կանխատեսումներին: Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը Aravot.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ վերջերս միջազգային կազմակերպությունները` Արժույթի միջազգային հիմնադրամը, ՎԶԵԲ-ը, Հայաստանի տնտեսության համար դրական սցենարներ են կանխատեսում, ինչն այնքան էլ իրատեսական չէ: Նրա խոսքերով, «Չնայած ընդունել, որ 2,5-3,5 տոկոսանոց տնտեսական աճը Հայաստանի համար այնքան էլ ճիշտ չէ, որովհետեւ, եթե հաշվենք դա դոլարային արտահայտությամբ, ապա 10 միլիարդանոց ՀՆԱ-ի համար 2,3-3 տոկոսանոց աճը հավասարազոր է 250-300 միլիոն ԱՄՆ դոլարով զարգացման, դա տնտեսության մեջ այն գումարները չեն, որ կարող են խնդիրներ լուծել եւ հատկապես` առաջընթաց ապահովել, որ տնտեսությունը կամ ազգաբնակչությունն իր վրա զգա: Այդ իսկ պատճառով բնակչության շրջանում տնտեսական աճի նկատմամբ վստահության մակարդակը բավականին ցածր է այն պարզ պատճառով, որ սպառողների մեծ մասն այն իր վրա չի զգում: Տնտեսության վերաբերյալ տարբեր հարցումները վկայում են, որ միայն 5-10 տոկոսի շրջանակներում է այդ աճը ազգաբնակչությունը զգում իր վրա»: Ինչ վերաբերում է նշյալ տնտեսական աճը ապահովելու հիմքերին, ապա

Ըստ Վիլեն Խաչատրյանի, եթե այդ «300 միլիոնանոց» աճին համադրում ենք, թե ինչքան պարտք է սպասվում, որ Հայաստանը 2015 թվականի վերջի դրությամբ պետք է վերցնի, իսկ բյուջետային ուղերձում դրված ցուցանիշներում այն կազմում է 680 միլիոն ԱՄՆ դոլար, ապա տեսնում ենք, որ մեր տնտեսությունը զարգանում է 300 միլիոնով, եւ պարտքերը ավելանում են 680 միլիոնով. «Այսինքն` դառնում է, որ տարեկան կտրվածքով, 2015-ին 380 միլիոն դոլարով պարտքն ավելանում է: Արդյոք դրա անունը կարելի է ձեւակերպել տնտեսական աճ, ես կարծում եմ, որ կարելի է ձեւակերպել, որպես պարտքի ավելացման ժամանակաշրջան: Եթե տնտեսական աճն իր տեմպերով պարտքերն անցնում է, այսինքն` ավելի քիչ պարտք են վերցնում քան տնտեսական աճն է, ա’յ դա ուրիշ ցուցանիշ կլինի, որովհետեւ վերցրած պարտքի հաշվին ցույց է տրվում, որ մենք ունենք տնտեսական աճ»:

ՎԶԵԲ-ի գրասենյակի ղեկավար Մարկ Դեւիսի այն դիտարկմանը, որ Ռուսաստանի տնտեսության համար ՎԶԵԲ-ը կանխատեսում է 4% անկում, իսկ Հայաստանի համար 1-3% աճ, այն դեպքում, երբ ՀՀ տնտեսությունը մեծապես կախված է Ռուսաստանի տնտեսությունից, պարոն Խաչատրյանը միայն մեկ-երկու ցուցանիշ նշեց, որով պարզ երեւում է, թե տրանսֆերտների եւ ներկրման կրճատման հետեւանքով մեր երկիրը որքան վնասներ է կրում: «2015 թվականի առաջին կիսամյակի դրությամբ տրանսֆերտները կրճատվել են մոտ 280 միլիոն ԱՄՆ դոլարով: Այսինքն` սա արդեն իսկ խոսում է գնողունակության բավականին մեծ անկման մասին: Ինչ վերաբերում է ներմուծմանը, ապա հունվար օգոստոս ամիսների տվյալներով, 740 միլիոն դոլարով կրճատվել է: Եթե դա վերածում եմ օրական կտրվածքի, ապա 4 հոգանոց մեկ ընտանիքի հաշվով ստացվում է, որ Հայաստանում յուրաքանչյուր օր մոտ 3 մլն դոլար քիչ է ծախսվել այսինքն` յուրաքանչյուր անհատ օրը 1 դոլար քիչ է ծախսել, իսկ 8 ամսվա կտրվածքով 240 դոլար յուրաքանչյուր մարդ քիչ է ծախսել, իսկ ընտանիքը` մոտ 1000 դոլար: Այսպիսի ցուցանիշների պարագայում կարելի է խոսել այն մասին, որ մեր բարեկեցությունն անկում է ապրել: Անկում է ապրել այնքանով, որքանով կրճատվել է մեր առեւտրաշրջանառության ծավալները, ինչքանով կրճատվել են ներմուծվող ապրանքների ծավալները: Մեր տնեսությունը դանդաղ տեմպերով է զարգանում, քան համաշխարհային տնեսությունը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031