Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դիակ՝ Ձորաղբյուրի հանրակացարանում. մարմնական վնասվածք՝ մահվան ելքով

Հոկտեմբեր 19,2015 18:22
inqnaspanutyun

Հոկտեմբերի 15-ին, ժամը 12-ին, Ձորաղբյուր համայնքի ղեկավարից ոստիկանության Գառնիի բաժանմունքում ահազանգ է ստացվել, որ Ձորաղբյուր գյուղի Բանակի փողոցի հանրակացարանի սենյակներից մեկում 1974 թ. ծնված Արմեն Սարգսյանը մահացել է:

Մեկնած օպերատիվ խումբը ժամը 12.25-ին ննջասենյակի անկողնու մոտ` հատակին, հայտնաբերել է Ա. Սարգսյանի դիակը:

Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել, սակայն աջ աչքի տակ առկա է եղել կապտուկ, որն ըստ հանգուցյալի համագյուղացի, 1961 թ. ծնված Գևորգ Ն.-ի հայտարարության` Գևորգ Ն.-ն 3 օր առաջ հարբած վիճակում դեմքով հարվածել է պատին:

Հոկտեմբերի 16-ին ստացվել է դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, համաձայն որի` մահը վրա է հասել գլխուղեղի կենսական կարևոր ֆունկցիաների սուր խանգարումից, որը հետևանք է գանգուղեղի փակ վնասվածքի:

Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության, Կոտայքի բաժնի, Գառնիի բաժանմունքի և Աբովյանի քննչական բաժնի ծառայողների ձեռնարկած համատեղ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արմեն Սարգսյանին հոկտեմբերի 12-ին, ժամը 22.30-ի սահմաններում, իր բնակարանում գլխին և մարմնի տարբեր մասերին ձեռքերով և ոտքերով հարվածել և մարմնական վնասվածքներ է հասցրել 1989 թ. ծնված Նարեկ Ս.-ն: Հոկտեմբերի 15-ին Ա. Սարգսյանը նշված վնասվածքներից բնակարանում մահացել է:

Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով հարուցվել է քրեական գործ:

Նարեկ Ս.-ն ձերբակալվել է:

Քննությունը շարունակվում է:

ՀՀ Ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031