Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆինանսների նախարարության 162 ստուգմամբ՝ պետբյուջե լրացուցիչ գանձման է առաջադրվել 12,9 մլրդ դրամ

Հոկտեմբեր 19,2015 17:53

ՀՀ ֆինանսների նախարարի հրամանով յուրաքանչյուր տարվա հունիսի 1-ին հաստատվում է տվյալ տարվա` հուլիսի 1-ից մինչև հաջորդի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում ռիսկային չափորոշիչների հիման վրա ստուգման ենթակա տնտեսվարող սուբյեկտների տարեկան ցանկը: Ֆինանսների նախարարության ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչության պետ Սամվել Ավետիքյանը, ամփոփելով ստորաբաժանման 9 ամիսների աշխատանքը, փաստել է, որ ստուգումների տարեկան ցանկում ընդգրկված տնտեսվարողներ սուբյեկտների քանակը շարունակաբար նվազել է՝ 2012 թվականի 2386-ից հասնելով 1631-ի:

Սամվել Ավետիքյանի տեղեկացմամբ, ընթացիկ տարվա 9 ամիսներին Ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչության կողմից, ինչպես նաև նախարարության այլ ստորաբաժանումների հետ համատեղ իրականացրած 162 ստուգմամբ հայտնաբերվել և պետբյուջե լրացուցիչ գանձման է առաջադրվել 12,9 մլրդ դրամ, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 3 մլրդ դրամի դիմաց: Ընդ որում, 162 ստուգումներից 68-ն իրականացվել է ՌՉՍ ցանկում չընդգրկված տնտեսվարող սուբյեկտների մոտ, ինչի արդյունքում արձանագրվել է 8 մլրդ դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն:

Միաժամանակ ՌՉՍ ցանկում չընդգրկված 68 տնտեսվարողներից 45-ը վերջին 3 տարիներին չեն գտնվել ստուգումների տարեկան ցանկերում, որոնց գծով ընդհանուր հայտնաբերումը կազմել է 7,8 մլրդ դրամ. մեկ ստուգմամբ հայտնաբերված գումարը կազմել է 174 մլն դրամ: Վարչության ուսումնասիրություններով պարզվել է, որ որոշ տնտեսվարողներ, չհայտնվելով ՌՉՍ ցանկում, միաժամանակ խախտում են հարկային կարգապահությունը՝ միտումնավոր թերհայտարարագրելով իրացման շրջանառությունն, ինչի արդյունքում պակաս են հաշվարկում և պետբյուջե վճարում հարկերը:

Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ «Հարկերի մասին» օրենքի 30-րդ հոդվածով արտոնություն է սահմանվում այն խախտումների համար, որոնք հայտնաբերվել են դրանք կատարելուն անմիջապես հաջորդող 3 տարին լրանալուց հետո, վարչությունն առանձնակի ուշադրություն է դարձնում նաև վերջին 3 տարիներին ստուգումների ցանկում չընդգրկված կազմակերպությունների տնտեսական գործունեությանը:

Վարչության պետի խոսքով, Ֆինանսների նախարարությունը վճռական է խախտումներ և թերհայտարարագրումներ թույլ տված տնտեսվարողներին բացահայտելու և օրենքի ամբողջ խստությամբ կոշտ վարչարարություն իրականացնելու հարցում. «Ուստի զգուշացնում ենք, որ ստուգումների ցանկերում չընդգրկված տնտեսվարող սուբյեկտները չփորձեն կիրառել ագրեսիվ հարկային պլանավորում, չնվազեցնեն հարկվող օբյեկտները, որովհետև ժամանակին և ինքնուրույն չվճարած ամեն մի դրամ հարկի դիմաց նրանցից կգանձվեն հարկի գումարը գերազանցող տույժ-տուգանքներ»:

ՀՀ ՖՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031