Երեւանում` ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում, հոկտեմբերի 19-ին տեղի ունեցավ ԱՊՀ մասնակից պետությունների հիմնարար գիտությունների համագործակցության Խորհրդի 4-րդ նիստը:
Մասնակիցներին ողջունեցին ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը եւ ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը: Նիստին մասնակցեցին Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ռուսաստանի Դաշնության, ինչպես նաև ԱՊՀ-ի գործադիր կոմիտեի ներկայացուցիչները:
Մասնավորապես քննարկվեցին համագործակցության հետագա զարգացման հարցերը, ԱՊՀ մասնակից պետությունների գիտական հետազոտությունների միջպետական հիմնադրամի ստեղծման հեռանկարները: Հավանության արժանացան ԱՊՀ մասնակից պետություններում ընդհանուր գիտական եւ ինովացիոն տարածության ձեւավորմանն ուղղված գիտաժողովների անցկացման եւ ԱՊՀ մասնակից պետություններում հիմնարար հետազոտությունների միջազգային գիտական կենտրոնների ստեղծման առաջարկները:
Նիստում նշվեց ՀՀ ԳԱԱ-ի նշանակալից աշխատանքը` ուղղված ԱՊՀ մասնակից պետությունների գիտնականների հետ գիտական կապի պահպանմանը եւ զարգացմանը:
Կարդացեք նաև
Խորհրդի կողմից ընդունված բոլոր որոշումները ընդգրկվեցին արձանագրության մեջ, որը ստորագրեց ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը:
19.10.2015թ.
ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոն