Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբանների պալատի մամուլի խոսնակի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել

Հոկտեմբեր 19,2015 17:23

ՀՀ փաստաբանների պալատի  նախագահի 19.10.2015թ. թիվ 195-Ա հրամանով աշխատանքային կարգապահական վարույթ է հարուցվել ՀՀ փաստաբանների պալատի մամուլի խոսնակ Հայկ Հակոբյանի նկատմամբ՝ xnews.am լրատվական կայքում 06.07.2015թ. «Փաստաբաններն իրարից հաղթանակնե՞ր են «գողանում»» վերտառությամբ և 30.07.2015թ. «Ո՞րն է այն շարժառիթը, որ ստիպում է նախկին ամբաստանյալին պատժել իրեն պաշտպանած հանրային պաշտպանին» վերտառությամբ հոդվածների հրապարակմանը նրա առնչության վարքագիծը ստուգելու նպատակով։

Աշխատանքային կարգապահական վարույթն իրականացնելու և կարգապահական տույժ նշանակելու հարցը լուծելու է ՀՀ փաստաբանների պալատի աշխատակազմի ղեկավարը։

ՀՀ փաստաբանների պալատի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031