Լրահոս
Օրվա լրահոսը

Շուրջ 1400 ծնողներ հանդիպել են սահմանամերձ զորամասերում ծառայող իրենց զավակների հետ

Հոկտեմբեր 19,2015 16:03

Արդեն երրորդ տարին է, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններից ծնողները հնարավորություն են ստանում այցելելու սահմանամերձ զորամասերում ծառայող իրենց որդիներին: Արդեն 6-րդ անգամ կազմակերպված այցելության շրջանակում երևանաբնակ շուրջ 1400 ծնողներ են մեկնել զորամասեր: Ավանդույթի համաձայն ինչպես նախորդ այցելությունների ժամանակ, այնպես էլ այս անգամ զորամասեր մեկնող ծնողներին քաղաքապետ Տարոն Մարգարյանն անձամբ է ճանապարհել:

Բոլոր զորամասերում ծնողների համար հատուկ ընդունելություն էր կազմակերպվել՝ ավանդական աղ ու հացով, զինվորական նվագախմբով ու տողանով: Ծնողները նաև ծաղիկներ են խոնարհել Սպարապետ Վազգեն Սարգսյանի, զոհված ազատամարտիկների հուշարձաններին: Ծառայության մեջ աչքի ընկած զինվորները հանդիսավոր պայմաններում պարգևատրվել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհակալագրերով, իսկ որոշ սպաներ՝ Երևանի քաղաքապետարանի զինանշանով ժամացույցներով: Շնորհակալագրերի հետ զինվորներին և սպաներին որպես նվեր փոխանցվել է նաև բանաստեղծ Արա Ալոյանի «Համանվագ ցավի և հարության» պոեմը՝ նվիրված Արցախյան ազատամարտի հերոս  Էդվարդ Պողոսյանի (Մգո) հիշատակին: Բոլոր զորամասերին Երևանի քաղաքապետարանի կողմից նաև անհրաժեշտ գույք է տրամադրվել:

Ինչպես և նախորդ բոլոր այցելությունների ժամանակ, այս անգամ էլ ծնողները հնարավորություն են ստացել շրջել զորամասերում, ծանոթանալ իրենց զավակների ծառայության պայմաններին, իսկ զորամասի ճաշարաններում էլ ծանոթացել են ճաշացանկին ու սննդակարգին:

Զինվորական հրամանատարությունը, խիստ կարևորելով Երևանի քաղաքապետի  նախաձեռնությունը, հերթական անգամ ընդգծել է, որ այս այցելությունները ոչ միայն սոցիալական, այլև բարոյահոգեբանական շատ կարևոր նշանակություն ունեն բանակ-հասարակություն կապի ամրապնդման, զինված ուժերի մարտունակության բարձրացման առումով:

Զինծառայողների ծնողները, ինչպես նաև հենց իրենք՝ զինծառայողները նույնպես բարձր են գնահատել  սոցիալական կարևոր նշանակություն ունեցող այս նախաձեռնությունն ու իրենց երախտագիտությունը հայտնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին` պարբերաբար ցուցաբերվող ուշադրության և վերաբերմունքի համար:

Երևանի քաղաքապետարանի հաղորդագրություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031