Լրահոս
Օրվա լրահոսը

Բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 1.17մլն.դրամ

Հոկտեմբեր 19,2015 15:51

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 12–16.10.2015թթ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի, տեսչության վարույթին հանձնված գործերի և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 230.0հազ.դր.  ընդհանուր գումարի վարչական տուգանքի 5 որոշում և հաշվարկվել է 428.65 հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ 

Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման 2 գործի քննության արդյունքում 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 428.65հազ.դր ընդհանուր  գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ 

Հողերի, թափոնների, վտանգավոր նյութերի և ընդերքի վերահսկողության բաժնի հայտնաբերած առանց անթափանց ծածկոցի սորուն նյութ տեղափոխելու համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է  50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:

Հողերի պահպանության ոլորտ 

Տավուշի տարածքային բաժնի հայտնաբերած խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30.0հազ.դրամ վարչական տուգանքի որոշում:

Բնապահպանական և բնօգտագործման վճարի հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Շիրակի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի  որոշում:

 Ապօրինի որս

Երևանի տարածքային բաժնի  կողմից իրականացված շրջայցերի ընթացքում առգրավվել է տիրազուրկ 20.0կգ /50հատ/ <<սիգ>> տեսակի ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է  Ա. և Պ.Աբրահամյանների բարեգործական ճաշարան և Երևանի լսողական խանգարումներ ունեցող երեխաների հատուկ դպրոց:

Գեղարքունիքի տարածքային բաժնի և «Սևան» ազգային պարկ>> ՊՈԱԿ-ի  կողմից համատեղ իրականացված շրջայցերի ընթացքում առգրավվել է տիրազուրկ 20.0կգ /180հատ/ «կարաս» տեսակի ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է Սևանի թիվ 3 «Հեքիաթ» մանկապարտեզ:

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 1.17 մլն.դրամ:

ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031