Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ շարունակական հսկողություն է իրականացվում ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից Երևանի ավագանու` պարտադիր բարեկարգման, առևտրի և սպասարկումների վերաբերյալ որոշումների պահանջների կատարման ուղղությամբ: Ըստ այդմ, նախորդ երկու շաբաթների ընթացքում արձանագրվել է խախտման 79 դեպք:
Զեկուցվել է նաև, որ նույն ժամանակահատվածում հայտնաբերվել է չնախատեսված վայրերում աղբը թափելու 143 դեպք, որոնց մասով կազմվել են վարչական արձանագրություններ:
Բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ իրականացված հսկողության արդյունքում էլ հայտնաբերվել և վարչական արձանագրություններ են կազմվել 14 դեպքի մասով:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը վարչական շրջանների ղեկավարներին ու համապատասխան ծառայություններին հանձնարարել է ակտիվացնել այս ուղղությամբ տարվող աշխատանքները և գործընթացը պահել մշտական ուշադրության կենտրոնում:
Կարդացեք նաև
Հասարակական տրանսպորտի սպասարկման որակի նկատմամբ իրականացվող ամենօրյա հսկողության հետ կապված զեկուցվել է, որ ստուգայցերի ժամանակ հայտնաբերված խախտումների մասով կազմվել է 42 վարչական արձանագրություն:
Քաղաքաշինության ոլորտում նախորդ երկու շաբաթվա ընթացքում իրականացված հսկողության արդյունքում արձանագրվել է ապօրինի շինարարության և հողազավթման 9 դեպք: Քանդման աշխատանքներ են իրականացվել 4 հասցեներում:
Երեւանի քաղաքապետարանի մամուլի հաղորդագրություն