Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում արդեն կգործի «Գանդի» հիմնադրամը

Հոկտեմբեր 19,2015 14:35

Հայաստանի «Բազմաշերտ դիվանագիտության ինստիտուտ» կազմակերպության եւ Երեւանի պետական համալսարանի աջակցությամբ այսօր ազդարարվեց Հայաստանի «Գանդի» հիմնադրամի գործունեության մեկնարկը, որը տեղի ունեցավ ԵՊՀ-ում: Բուհի ռեկտոր Արամ Սիմոնյանը բացման խոսքում նշեց. «Սա մի գործունեություն է, որը ուղղված է ոչ միայն մեծն Մահաթմա Գանդիի գաղափարների, նրա կյանքի գործունեության ծանոթացմանն աշխարհին, այլ նաեւ այդ գործունեության արդիականացումը, նշանակությունը հաստատող եւ դրանից բխող մի գործունեության` հիմնադրամի, որը սկսել է 1983 թվականին եւ մինչ առ այսօր այդ հիմնադրամը շատ շնորհակալ եւ անձնվեր ծառայություն է անում՝ տարածելով Հնդկաստանի մեծ առաջնորդի գաղափարները, քարոզելով նրա գործունեությունը, որը ի սպաս է դրվել մի ամբողջ մարդկության պայծառ ապագայի կերտմանը»:

Ռեկտորի խոսքերով՝ հայերիս համար Գանդիի ամբողջ գործունեությունը ոչ միայն սեփական երկրին, ժողովրդին, մարդկությանը ծառայելու անձնազոհ օրինակ է, այլ նաեւ մեզ համար ուղեցույց է, թե ինչպես կարող է քաղաքական, հասարակական գործիչը, մեծ մարդասերը իր գաղափարները կենսագործել եւ ինչպիսի ճանապարհով կարող է հասնել իր գաղափարների իրական դրսեւորմանը:

gandi5 gandi3 gandi2 gandi1 gandi

«Գանդի» հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ Արսեն Խառատյանը Aravot.am-ի լրագրողի հետ զրույցում նշեց, որ մի քանի ուղղություններով բավականին հետաքրքիր նվաճումներ կարող ենք ունենալ այս հիմնադրամի հետ կապված. «Ակադեմիական տարածքն է դրանցից մեկը՝ կոնֆլիկտաբանության, արեւելագիտության մեջ ունեցած ավանդույթների վրա կառուցելու հնարավորությունը եւ Գանդիի միջոցով Հայաստանը ճանաչելու հնարավորությունը»:

Նա ասաց, որ այն մեթոդները, որոնցով Գանդին իր կյանքով եւ իր աշխատանքով ցույց է տվել՝ նվաճումներ ունենալու եւ հասարակական տրանսֆորմացիաների հասնելու շատ կարեւոր մեթոդներ են, որոնք կարող են կիրառվել Հայաստանում սոցիալական շարժումների, քաղաքական գործընթացների տեսանկյուններից: «Բավականին ճանաչում ունեցող այս հիմնադրամին Հայաստան բերելով՝ լավ հնարավորություն ենք ընձեռում նոր ֆորումի, նոր տարածքում խոսելու հայ-հնդկական հարաբերությունները մեկ այլ մակարդակ հասցնելու տրամաբանությամբ»,-նշեց պարոն Խառատյանը:

Արսեն Խառատյանն ասաց, որ մի քանի ամիսների ընթացում Վրաստանի «Գանդի» հիմնադրամի հետ կկազմակերպվի Գանդիի շաբաթ՝ գիտաժողովի տրամաբանությամբ: Նաեւ կան գլոբալ նախաձեռնություններ, որոնցից է Դելլիից մինչեւ Ժնեւ ոտքով քայլելու մեծ միջոցառումը, որին, ըստ պարոն Խառատյանի, կմիանա նաեւ Հայաստանը:

Պարոն Խառատյանի խոսքերով՝ հիմնադրամի անդամակցումը կամավորության սկզբունքով է:

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031