Եվրասիական տնտեսական միության հետ համագործակցելու հետաքրքրություն են ցուցաբերել ավելի քան 40 երկրներ։ Խոսքը նաեւ ազատ առեւտրային գոտու ստեղծման մասին է։ Ըստ «Ria»-ի՝ այս հայտարարությունն այսօր արել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը։
«Ընդհանուր առմամբ Եվրասիական միության հետ համագործակցելու հետաքրքրություն են ցուցաբերել արդեն ավելի քան 40 երկրներ։ Նրանց բոլորի հետ համագործակցության տարբեր հարթակների, այդ թվում՝ ազատ առեւտրի գոտու ստեղծման վերաբերյալ բանակցություններ են ընթանում»,- միջազգային ներդրումների հարցերով խորհրդատվական հավաքի ընթացքում նշել է Մեդվեդեւը։
Նա հիշեցրել է, որ ԵՏՄ-ն արդեն ազատ առեւտրի գոտու ստեղծման մասին համաձայնագիր է ստորագրել Վիետնամի հետ։ Մեդվեդեւն ընդգծել է, որ ԵՏՄ-ն արտասահմանյան կազմակերպություններին հնարավորություն է տալիս մեծացնել ներկայացվածությունը 5 երկրների շուկաներում։
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ