Լրահոս
Օրվա լրահոսը

Թեւան Պողոսյանը հարց է ուղղել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին` հայկական սահմանը հատած թուրքական ուղղաթիռների մասին (Տեսանյութ) 

Հոկտեմբեր 19,2015 14:18

«Հեղինակը փայլուն գիտակցել է իր սխալները, խոստովանել է դրանք»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՆԱՏՕ-ի պատվիրակության անդամ Թեւան Պողոսյանն`անդրադառնալով ՆԱՏՕ-ի վեհաժողովում քննարկվող ՌԴ-ին վերաբերվող բանաձեւին, որտեղ անցանկալի ձեւակերպումներ կան նաեւ ԼՂՀ-ի մասին: Հայաստանյան պատվիրակությունը, հիշեցնենք, հոկտեմբերի 9-12-ը Նորվեգիայում մասնակցել է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 61-րդ նստաշրջանին:

«Ակադեմիական ճշմարտությունն աղավաղելու խնդիր ունեին ձեւակերպումները: Մենք գիտենք, թե ինչքան վատ է ազդում ՌԴ-ն կոնֆլիկտի կարգավորման վրա` զենք վաճառելով Ադրբեջանին, բայց դա թողած, գրել են, որ ՌԴ-ն ծնել է խնդիրը ու կարծես ծնել է երեկ: Որեւէ մեկը պատմական իրողություններին չի անդրադարձել, որեւէ մեկին դա չի էլ հետաքրքրում: Հասկանալի է, որ պետք էր ՌԴ բառը նշել, նշել են, մեզ էլ ամեն անգամ ասում էին`ձեզ չի վերաբերվում, դուք ինչի եք խառնվել»,- ասաց բանախոսը:

Թեւան Պողոսյանի համար բավական զարմանալի էր, թե ինչո՞ւ էր այս նստաշրջանում ակտիվացել Թուրքիան, բավական մեծ պատվիրակությամբ էր եկել`քսան հոգով, այն դեպքում, երբ Ադրբեջանը մեկ պատվիրակով էր ներկայացված, քանի որ նոյեմբերին ընտրություններ են նաեւ Ադրբեջանում:

Թուրք պատվիրակը հակահայկական բուռն ելույթ է ունեցել, մասնավորաբար, ԼՂՀ հարցի վերաբերյալ`շարունակելով ադրբեջանական պատվիրակի կիսատ մնացած ելույթը: Այն ընդհատել է նիստը նախագահողը`կանխելով հայ-ադրբեջանական լեզվակռիվը: Պատասխանել է Թեւան Պողոսյանը. «Պատասխանս այնպիսին էր շարադրած, որ ինքը ստիպված ափերից դուրս եկավ»: Թեւան Պողոսյանը Կիպրոսի հետ համեմատականներ է տարել, ինչը դուր չի եկել թուրք պատվիրակին:

Թեւան Պողոսյանը նաեւ գրավոր հարց է ուղղել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին` թուրքական ուղղաթիռների` հայկական սահմանի խախտման մասին: Պարոն Պողոսյանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին հարցն ուղղել է միջանցքում, քանի որ նիստի ժամանակ հնարավորություն չի ունեցել: Վերջինս պատասխանել է, որ տեղյակ չէ ու խնդրել է հարցը գրավոր ներկայացնել: «Կա խոստում, որ պատասխան կլինի»,- ասաց բանախոսը` հավելելով, որ ակնկալում է, որ պատասխանը մինչեւ նոյեմբերի առաջին շաբաթվա ընթացքում կլինի, երբ Հայաստանում ՆԱՏՕ-ի շաբաթն է լինելու: «Հույս ունեմ, որ ՆԱՏՕ-ն իր արձագանքը կտա իր լավագույն գործընկերներից մեկի օդային սահմանի խախտման առիթով: Մանավանդ, որ երեք անգամ, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն իր ելույթում խոսեց ՌԴ-ի ուղղաթիռների` Սիրիայի սահմանը խախտելու մասին, ասաց, որ պատրաստ են թույլ չտալ, իրենց գործընկերների նկատմամբ ոտնձգություններ»:

Այլ մանրամասները` տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031