Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետք չի ավել-պակաս շատ խոսել, որովհետեւ քվեարկությունը պատկերը ցույց է տալիս». Լեւոն Մարտիրոսյան

Հոկտեմբեր 19,2015 14:15

«Մենք կամ սովորում ենք ժողովրդավար լինելու, կամ դատավորի դեր ենք ստանձնում ու ասում ենք՝ ով իրավունք ունի ՀՀ քաղաքական դաշտում լինելու, ով՝ ոչ»,- այսօր «Հայելի» ակումբում «Ժառանգություն» խմբակցության անդամ Թեւան Պողոսյանը այսպիսի կարծիք հայտնեց Ռուսաստանի հայերի միության անդամ Արա Աբրահամյանի հայտարարության մասին, որ հնարավոր է կուսակցություն ստեղծի եւ մասնակցի առաջիկա խորհրդարանական ընտրություններին:

Խոսելով սահմանադրական փոփոխությունների մասին՝ նա ասաց. «Այն, ինչ ունենք նախագծում, ավելի ժողովրդավար երկրի մոդել է, ինչպես աշխատի՝ դա արդեն կյանքը ցույց կտա»:

Մեր հարցին՝ կմասնակցե՞ք այո-ի քարոզարշավին՝ նա պատասխանեց, որ երբ կհրավիրեն կարծիք հայտնելու՝ պատրաստ է հայտնել, բայց քարոզարշավին միանալու միտք չունի:

Խոսելով «Լուսավոր Հայաստանի» կամ այլ կուսակցության հետ համագործակցության մասին՝ նա ասաց, որ հնարավոր է այն մարդկանց հետ համագործակցի, ովքեր ունեն եվրոպական մոդելի զարգացման տեսակետ՝ լինեն դրանք ՍՊԸ, ՓԲԸ, անհատներ: Կհամագործակցի բոլորի հետ, ովքեր կօգնեն իր երազած Հայստանը կառուցել, իսկ անդամագրվել չի ցանկանում որեւէ կուսակցության:

«Քաղաքական էլիտան կողմ է Սահմանադրական փոփոխություններին»,- ասաց ՀՀԿ խմբակցության անդամ Լեւոն Մարտիրոսյանը:

Հարցին՝ քաղաքական էլիտա ասելով ի՞նչ նկատի ունեք, երբ առաջին նախագահն ասում է՝ ոչ, երկրորդ նախագահն ասում է՝ ոչ, էլ ի՞նչ էլիտա նկատի ունեք՝ նա պատասխանեց. «Բայց ԱԺ քվեարկությունը ցույց տվեց, որ ջախջախիչ մեծամասնությունը կողմ է»:

Մեր դիտարկմանը, որ անընդհատ մատնանշում եք ԱԺ քվեարկությունները՝ ԵՏՄ անդամակցության հետ կապված կամ սահմանադրական փոփոխությունների այդ քվեարկությունը, որ կոչեցիք ջախջախիչ, ընդդիմությունը գտնում է, որ այդ ԱԺ-ն լեգիտիմ չէ, ինչքան ուզել՝ խփել եք եւ ԱԺ-ն չի արտահայտում հանրության տեսակետը, ուստի սխալ է մեջբերում այդ ԱԺ քվեարկությունները որպես հանրության տեսակետ՝ Լեւոն Մարտիրոսյանը պատասխանեց, որ դա ջախջախիչ քվեարկություն է եղել, ուրիշ անուն չի կարող դրան տալ. «Ընդդիմությունը կողմ է քվեարկել, ԵՏՄ-ին 4 հոգի դեմ է եղել, դա նշանակում է, որ ընդդիմությունը կողմ է քվեարկել: ՀՅԴ-ն, ՕԵԿ-ը, ՀԱԿ-ը կողմ են եղել: Դրա համար պետք չի ավել-պակաս շատ խոսել, որովհետեւ քվեարկությունը պատկերը ցույց է տալիս»:

Ըստ Թեւան Պողոսյանի, ձեւական ոչ ասելն ամենահեշտն է, բայց իր քայլով պետք է մտածի, որ իր երեխաների համար է ստեղծում երկիր: Թեւան Պողոսյանը դեռ չգիտի՝ ինքը ինչպես է քվեարկելու, որովհետեւ վստահ չի, այն ուժը, որը ներկայացրել է դա, անելո՞ւ է այդ ամենը, թե՞ ոչ, ԸՕ քննարկումներն էլ են դեռ ցույց տալու:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031