Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուս գիտնական. «Հայկական ցանկացած դպրոցում նվիրված են ռուսերենին» (Տեսանյութ) 

Հոկտեմբեր 19,2015 14:12

Հոկտեմբերի 19-23-ը Հայաստանում կանցկացվեն 8-րդ «Ռուսական խոսքի օրեր»-ը, որոնք կազմակերպվել են «Ռոսսոտրուդնիչեստվո» դաշնային գործակալության եւ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան նախաձեռնությամբ: «Ռուսական խոսքի օրերի» ծրագրում այս տարի մեծ տեղ է հատկացվել այն միջոցառումներին, որոնք կապված են Ռուսաստանում անցկացվող «Գրականության տարի» ծրագրի հետ: «Առաջիկա օրերին Հայաստանի մի շարք ԲՈՒՀ-երում եւ դպրոցներում սպասվում են 36 միջոցառումներ, որոնց կմասնակցեն ռուսական 5 առաջատար բուհերի ներկայացուցիչներ: Կկազմակերպվեն բաց դասեր, դասախոսություններ, ռուս ժամանակակից գրականության ցուցադրություններ»,-այսօր Հայաստանում Ռուսաստանի գիտության եւ մշակույթի կենտրոնում լրագրողների հետ հանդիպմանն ասաց կենտրոնի տնօրեն Մարկ Կալինինը: Տեղի կունենա նաեւ ռուսերեն դասավանդողների 2-րդ միջազգային գիտաժողովը. «Կարելի է ասել՝ Հայաստանը կապրի ռուսերենով, մենք էլ կնպաստենք, որպեսզի ռուսերեն ուսումնասիրել ցանկացողների թիվն ավելանա»,-հավելեց Կալինինը:

FILE3236

Ռուսական պատվիրակության կազմում են հայտնի գիտնականներ՝ պատմաբաններ, մշակութաբաններ, լեզվաբաններ: Պատվիրակության ղեկավար, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Իրինա Պրիորովան ասաց, որ չի դադարում զարմանալ Հայաստանի գիտակրթական հանրության կողմից ռուսերենի հանդեպ ցուցաբերած հետաքրքրությամբ. «Հայկական հողի վրա որ դպրոցում էլ լինենք՝ զգում ենք ռուսաց լեզվի հանդեպ նվիրվածությունը: Այդ սերը հոգեպես մտերմացնում է հայերին եւ ռուսներին: Այն ինչ անում ենք համատեղ՝ մեր ապագայի համար է»:

FILE3233

Պատվիրակության անդամներն ասացին, որ տարեցտարի Հայաստանում ավելանում է ռուսերեն սովորել ցանկացողների թիվը: Ռուս գիտնականներին հաճելիորեն զարմացրել է ԲՈՒՀ-երի մարզային մասնաճյուղերի ուսանողների ռուսերենի լավ իմացությունը:

«Զլատոուստ» հրատարակչության գլխավոր խմբագրի տեղակալ Նատալյա Կոզինան էլ հայտնեց, որ լույս է տեսել «Հայաստանը՝ ռուս գրականագետների աչքերով» գիրքը: Հավելենք, որ Ռուսաստանի գիտության եւ մշակույթի կենտրոնում տարեկան կազմակերպվում է 500 գիտակրթական միջոցառում, մոտ 1000 մարդ էլ մասնակցում է ռուսերենի ուսուցման դասընթացների:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031