2015 թվականի 8 ամիսների ընթացքում Ղրղըզստանի արտահանումը երրորդ երկրներ կազմել է 669,5 միլիոն դոլար։ Այս ցուցանիշները, ըստ «Tarazbek»-ի, նշված են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տրամադրած տվյալներում։
Ընդհանուր առմամբ՝ Եվրասիական տնտեսական միության երկրների ապրանքաշրջանառությունն երրորդ երկրների հետ 2015թ. 8 ամիսներին կազմել է 256 միլիոն 747 հազար դոլար, ինչը 2014 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշի 66,8%-ն է կազմում։
ԵՏՄ անդամ երկրներից ամենաշատը երրորդ երկրներից ապրանք են ներմուծում Ռուսաստանը (215 միլիոն 661,3 հազար դոլար) եւ Ղազախստանը (28 միլիոն 508,4 հազար դոլար)։ Սակայն 2014 թվականի տվյալների հետ համեմատելու դեպքում պարզ է դառնում, որ Ռուսաստանը 32,3%-ով, իսկ Ղազախստանը 43,3%-ով կրճատել են երրորդ երկրների հետ առեւտրի չափերը։
Բելառուսը նույն ժամանակահատվածում երրորդ երկրներից ներմուծել է 11 միլիոն 75,7 հազար դոլար արժողությամբ ապրանքներ, ինչը, նախորդ տարվա հետ համեմատած, 21,1%-ով քիչ է։
Կարդացեք նաև
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տվյալներով՝ Ղրղըզստանը եւ Հայաստանն ամենաքիչն են արտահանում երրորդ երկրներ (832.1 հազար դոլար)։ Սակայն նրանք միակն են, որոնք ավելացրել են 3-րդ երկրներից ներմուծման ծավալները։ Ղրղըզստանը ավելացրել է 7,6%-ով, իսկ Հայաստանը՝ 8,8%-ով։
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ