Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ-ԵՄ նոր համաձայնագիրը կնպաստի Եվրասիական միություն-ԵՄ կապերի զարգացմանը». Սերգեյ Մինասյան

Հոկտեմբեր 19,2015 13:21

Քաղաքագետ Սերգեյ Մինասյանի համոզմամբ, Հայաստան­ Եվրամիություն համագործակցության պատրաստվող նոր փաստաթուղթը հատուկ ձևաչափ է ունենալու:

«Եթե մինչ այս ԵՄ­-ն այլ երկրների հետ տարբեր խորության ու լրջության Ասոցացման համաձայնագրեր էր կնքում, ապա Հայաստանի դեպքում այն չի համարվի Ասոցացման պայմանագիր, բայց կլինի յուրատեսակ փաստաթուղթ, որը կփոխարինի մինչ այս գործող համագործակցության պայմանագրին` կնքված 1999 թվականին»,- այսօր «Զարկերակ» ակումբում ասաց քաղաքագետը:

Նրա խոսքով, այս պահին ոչ թե քննարկվում է նոր փաստաթղթի հարցը, այլ շուտով տեղի կունենա իրական բանակցային գործընթաց նոր իրավական փաստաթղթի շուրջ, որը կառնչվի տնտեսական, քաղաքական բլոկի հարցերին, վիզայի ազատականացմանը, ժողովրդավարության ու մարդու իրավունքների ոլորտներում Հայաստանին աջակցելու ծրագրերին, իսկ փաստաթղթի բովանդակությունը մոտ կլինի այն դրույթներին, որոնք ԵՄ­-ը Հայաստանի և Արևելյան գործընկերության մյուս երկրների հետ քննարկում էր մինչև 2013 թվականի Վիլնյուսի գագաթնաժողովը:

Անդրադառնալով Հայաստանի որդեգրած «և-և»­ի քաղաքականությանն ԵՄ հետ սերտացող նոր հարաբերությունների վերաբերյալ Ռուսաստանի արձագանքին` Սերգեյ Մինասյանը շարունակեց. «Չեմ կարծում, որ լուրջ անհանգստություն կլինի Ռուսաստանի կողմից: Այս պահին Ռուսաստանն առավել շահագրգռված կլինի համագործակցության նոր եզրեր գտնել Եվրամիության հետ: Հայաստանի օրինակը կարող է լավ տարբերակ լինել գոնե տեսականորեն, որի դեպքում կարելի է խոսել Եվրասիական միություն-Եվրամիություն քաղաքական կամ տնտեսական սինխրոնիզացիայի մասին»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031