Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Բրայզան՝ ԼՂ հակամարտության մասին. «Քանի դեռ կողմերի միջեւ վստահություն չկա, հնարավոր չէ խաղաղության հասնել». Trend

Հոկտեմբեր 19,2015 13:04

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման նպատակով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների սպասվող հանդիպումը որեւէ արդյունք չի կարող ունենալ։ Այս կարծիքը, «Trend»-ի հետ զրույցում, հայտնել է ԱՄՆ պետքարտուղարի Հարավային Կովկասի հարցերով նախկին օգնական, Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզան։

Նրա խոսքերով՝ այդ հանդիպումից հետո սրընթաց առաջընթացի սպասել պետք չէ. «Քանի դեռ կողմերի միջեւ վստահություն չկա՝ հնարավոր չէ խաղաղության հասնել։ Ես որեւէ հնարավորություն չեմ տեսնում, որ հանդիպումն արդյունավետ կլինի, սակայն, այն պետք է տեղի ունենա, որպեսզի վստահության մթնոլորտ ստեղծելու գործընթացը սկսվի։ Դա ինքնին դժվար եւ երկար գործընթաց է»։

Մեթյու Բրայզան կարծում է, որ Ռուսաստանը հետաքրքրված չէ հակամարտության լուծմամբ. նրան գոհացնում է «ոչ խաղաղություն ոչ պատերազմ» վիճակը, ինչը նրան թույլ կտա իրավիճակը շահարկել. «Ռուսաստանին պատերազմ էլ պետք չէ, սակայն առաջընթացի հնարավորություն այս պահին չկա»։

Այս պարագայում Բրայզան Ադրբեջանին խորհուրդ է տվել ամրապնդել տնտեսությունը, օգտվել նավթի գների անկումից եւ որոշ բարեփոխումներ կատարել։ Իսկ Հայաստանին նա առաջարկել է նվազեցնել կախվածությունը Ռուսաստանից, ռուսական ներդրումներից եւ էներգետիկ համակարգից. «Ռուսաստանը տիրապետում է Հայաստանի գլխավոր ենթակառուցվածքներին, ինչը Սարգսյանի դիրքերը թուլացնում է այդ երկրի առջեւ»։

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031