Լրահոս
Օրվա լրահոսը

Civil voice ՀԿ-ը փաստում է Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի Նահատակի ձոր պոչամբարում արտակարգ իրավիճակի առկայության մասին (Տեսանյութ)

Հոկտեմբեր 19,2015 12:25

Բնապահպանական բազում խնդիրներ են առկա աշխարհի տարբեր երկրներում, որոնք լուծվում կամ շարունակում են խորանալ այդ երկրների պետական բնապահպանական քաղաքականության և հասարակական կազմակերպությունների վարած գործունեությանն համապատասխան: Խնդիրների հնարավորին չափ լուծման և նորերի կանխման համար առավել արդյունավետ ճանապարհը պետական գերատեսչությունների և հասարակական կազմակերպությունների փոխգործակցությունն է, որքան փոխլրացնող կլինեն այդ հարաբերությունները , այնքան արդյունավետ կլինեն լուծումները: Իհարկե, բացառություն չէ և Հայաստանը:

Civil voice հասարակական կազմակերպությունը, որդեգրելով խնդիրների լուծման փոխլրացման գործընկերություն, բարձրացնում և հետևողականորեն քայլեր է ձեռնարկում դրանց լուծման ուղղությամբ: Civil voice ՀԿ-ը սեպտեմբեր ամսին «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի» կողմից Արաքս գետ թունավոր թափոններով լցնելու փաստը ներկայացրել է հանրությանն և պաշտոնական գրությամբ պարզաբանում խնդրել Բնապահպանության նախարարությունից, թե տեսանյութի տարածումից հետո ինչ քայլեր է իրականացրել նախարարությունը` կոմբինատի ապօրինությունները կանխելու և տուգանելու համար:

Բնապահպանության նախարարության պատասխան նամակում նշվել է կառավարության ….որոշումը , որը թույլ չի տալիս ստուգումներ իրականացնել մասնավոր ձեռնարկություններում: Ստացվում է , որ մինչև հունվարի 1-ը ընկերությունները կարող են անել այն ինչ ուզում են, հետևաբար անհրաժեշտ է մասնակի փոփոխությունների ենթարկել կառավարության համապատասխան որոշումը` չխոչընդոտելու բնապահպանական աղետների դեպքում համապատասխան գերատեսչությունների միջամտմանը:

Civil voice ՀԿ-ը իր համերաշխությունն է հայտնում մասնավոր ձեռնարկատերերին անհարկի ստուգումներից ազատելու որոշմանը և կոչ անում կառավարությանը անհապաղ քայլեր իրականացնել նշված խնդիրը կարգավորելու համար:

Ունենալով Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի նախադեպը և առաջնորդվելով Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին օրենքով `Civil voice ՀԿ-ը փաստում է Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի Նահատակի ձոր պոչամբարում արտակարգ իրավիճակի առկայության մասին և ակնկալում Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների և Բնապահպանության նախարարություններից համապատասխան ստուգումների անցկացում և պոչամբարի շահագործման կասեցում:

Մասնավորապես, մեր կողմից կատարված հարցումներին ի պատասխան՝ պոչամբարի նախագիծը փորձաքննող ՀՀ Բնապահպանության և Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունների լիազոր մարմինների կողմից տրվել է դրական փորձագիտական եզրակացություն Նահատակի պոչամաբարային տնտեսության այնպիսի ծավալների համար (3.0 մլն.մ3), որոնք առանց կողային պատնեշների բարձրացման կամ ձորակի սահմաններից դուրս գալու հնարավոր չէ ուղղակիորեն տեղավորել տվյալ տարածքում: Դրա մասին է վկայում գյուղի խմելու ջրի խողովակի հայտնվելը թունավոր նյութերով հարուստ պոչամբարի նախագծում բացակայող արհեստական պատնեշին:

Ծանոթանալով և ուսումնասիրելով «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված Նահատակի Ձոր պոչամբարի տեխնիկական անվտանգության և շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական դրական եզրակացություններին՝ հայտնաբերել ենք մի շարք խիստ կարևոր բացթողումներ պոչամբարի նախագծային փաստաթղթերում:

Նախագծում բացակայում են մի շարք կարևոր ելակետային և հաշվարկային տվյալներ, առանց որի անհնար էր իրականացնել տվյալ նախագիծը և նրանում կատարել հաշվարկներ, այն է` հարստացուցիչ ֆաբրիկայի աշխատանքային ռեժիմը, պոչամբարի, ըստ իրենց, 3 մլն.մ3 պոչերի լցման դեպքում, պոչամբարի վերջնական դիրքի բացարձակ նիշը, կամ գոնե գոյություն ունեցող պոչամբարի նկատմամբ բարձրության նիշը:

Նախագծում ընդհանրապես բացակայում են՝ հանքաքարի, դատարկ ապարների, խյուսի և այլն, որևիցե հաշվարկված ծավալային կշռի ցուցանիշ, առանց որի անհնար է կատարել նմանատիպ նախագծեր, բացակայում է խիստ կարևոր մի ցուցանիշ՝ պոչամբար ուղղվող խյուսի տարեկան ծախսը, ինչպես նաև խյուսի ծավալային կշիռը և որ անթույլատրելի է` գծագրական հինգ հավելվածներից առաջին երկու գծագրերը: Զարմանալի է, թե ինչպես կարող էր նմանատիպ կարևոր ցուցանիշները վրիպել տարբեր փորձագետների և լիազոր մարմինների կողմից:

Մեր կարծիքով, նախագծում նշված թվերը միտումնավոր են խեղաթյուրված, նպատակ ունենալով թաքցնել գյուղի կոմունիկացիաներին և պոչամբարի մոտակայքում գտնվող այլ բանջարաբոստանային տնտեսություն ունեցող սեփականատերերի վնաս պատճառելու փաստը:

Ներկայացված խոսուն փաստերին մնում է միայն ավելացնել, որ Civil voice հասարակական կազմակերպությունը շարունակելու է քայլեր ձեռնարկել Ախթալայի լեռնահարստացման կոմբինատին պատկանող Նահատակի ձոր պոչամբարի շահագործման աշխատանքների դադարեցման ուղղությամբ:

 

 

Civil voice ՀԿ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031