Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորումը չի պաշտպանում սահմանադրական փոփոխությունների նախագիծը

Հոկտեմբեր 19,2015 11:44

Նախօրեին տեղի է ունեցել «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորման կառավարման խորհրդի նիստը:

Նիստում քննարկվել է ՀՀ ներքին և արտաքին քաղաքական զարգացումներին առնչվող հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Սահմանադրական փոփոխությունների հարցին:

Արձանագրելով, որ «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորման առաջարկությունները մասամբ են տեղ գտել սահմանադրական փոփոխությունների նախագծում, կառավարման խորհուրդը միաձայն վերահաստատեց, որ «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորումը չի պաշտպանում սահմանադրական փոփոխությունների նախագիծը:

«Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորումը, որը ընդգրկում է շուրջ 140 կազմակերպություն, իրականացվող գործընթացներում հանդես կգա որպես առանձին բևեռ իր շտաբով, որի միջոցով կհամակարգվեն «Հայկական վերածնունդ»-ին մաս կազմող հասարակական և քաղաքական կազմակերպությունների, ընտրական հանձնաժողովների անդամների և վստահված անձանց աշխատանքները: Միևնույն ժամանակ, միավորումը պատրաստակամ է ընդունված որոշման շրջանակներում համագործակցելու համանման դիրքորոշում ունեցող բոլոր կազմակերպութ­յունների, շարժումների և միավորումների հետ:

Մատնանշելով Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների խորացման կարևորությունը՝ նիստում քննարկվել է ս.թ. հոկտեմբերի 21-22-ին Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում տեղի ունենալիք Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) համագումարին «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորման մաս կազմող «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակության մասնակցության հարցը, որը համագումարի ժամանակ ԵԺԿ անդամ կուսակցություններին կներկայացնի «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորման գործունեությունը և նպատակները:

«Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորման մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031