Ֆուտբոլային հայտնի մեկնաբան Վասիլի Ուտկինն էլ Օզբիլիսին հերոս է անվանում:
«Լոկոմոտիվից» կրած պարտությունից հետո Մոսկվայի «Սպարտակի» սեփականատեր, ռուս միլիարդատեր Լեոնիդ Ֆեդունը ասել է. «Իհարկե, գլխավոր մարզիչ Դմիտրի Ալենիչեւը ճիշտ կազմը չէր գտել: Պրոմեսը չէր կարող ամբողջ հանդիպումը խաղալ: Դա հասկանալի է: Բայց անհասկանալի է, թե ինչո՞ւ չի խաղում Արաս Օզբիլիսը, որը աշխուժացնում է խաղը: Երեւի նա այնքան էլ դուր չի գալիս մարզչին: Դա ինձ համար անհասկանալի է»:
Օզբիլիսին, որին այդքան համակրում է Լեոնիդ Ֆեդունը, հանդիպումից որոշ ժամանակ առաջ գովել էր նաեւ հանրահայտ ֆուտբոլային մեկնաբան Վասիլի Ուտկինը՝ նրան անվանելով հերոս:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ Ալեքսանդր Սաֆոնովի