Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Փաստաթղթային անարժանահավատության հիմքով Չեխիայի դեսպանության այս մերժումը աննախադեպ է

Հոկտեմբեր 19,2015 12:13

Բազմաթիվ անգամ առիթ եմ ունեցել խոսել Հայաստանում Լիտվայի դեսպանության գործունեության կամ, շատ անգամ, անգործության մասին: Սակայն պարզվում է, որ բազմիցս, բացասական իմաստով, հիշատակված դեսպանությունը լուրջ հետեւորդներ ունի՝ էլի բացասական իմաստով:

Հայաստանում կա Չեխիայի դեսպանություն: Դեսպանն է ՝ Պյոտր Միկիսկան: Դեսպանի անունից հանդես եկողն է՝  Ani Šaginjanová-ն: Ամենայն հավանականությամբ, հայազգի տիկնոջ անուն,ազգանունը ներկայացնում եմ այն լեզվով, որով նա միշտ ինքն իրեն է ներկայացնում: Ընդ որում, նա գրություններին պատասխանում է հայերեն եւ միայն անուն, ազգանունն է գրում այլ լեզվով: Իսկ թե ո՞վ նա, ի՞նչ կապ ունի Հայաստանում Չեխիայի դեսպանության հետ եւ եթե կապ ունի, ապա ի՞նչ պաշտոն է զբաղեցնում առայժմ անհայտ է՝ նա միշտ հանդես է գալիս դեսպան Պյոտր Միկիսկայի անունից: Սա, ընդհանուր առմամբ, Հայաստանում Չեխիայի դեսպանության արտաքին նկարագրի մասին:

Այս հրապարակման առիթ հանդիսացավ հայազգի խոստումնալից երգչուհի Մարիաննա Ավանեսյանի դիմումը Հայաստանում Չեխիայի դեսպանություն՝ մուտքի արտոնագիր ստանալու համար: Այս տարվա հոկտեմբերի 27-ից-նոյեմբերի 4-ը Չեխիայի մայրաքաղաք Պրահայում պետք է տեղի ունենա երգի միջազգային փառատոն, որին մասնակցելու հրավեր է ստացել Մարիաննա Ավանեսյանը: Նա սահմանված ժամկետում դիմել է դեսպանություն եւ մերժում ստացել՝ փաստաթղթերի անարժանահավատ լինելու հիմքով:

Այդ հիմքով՝ մուտքի արտոնագրի տրամադրման մերժումը, լայն կիրառում է ստացել տարբեր դեսպանությունների կողմից, սակայն փաստաթղթային անարժանահավատության հիմքով այս մերժումը աննախադեպ է: Բանն այն է, որ Մարիաննա Ավանեսյանը, բացի  անձնական փաստաթղթերից Չեխիայի դեսպանություն է ներկայացրել ՀՀ Մշակույթի նախարարի եւ Պրահայի քաղաքապետի գրությունները, որոնցով նրանք խնդրում են Հայաստանում Չեխիայի դեսպանին օժանդակել երգչուհուն մուտքի արտոնագիր տրամադրելու հարցում:

mshakuyti naxararՍտացվում է, որ նաեւ, Հայաստանի եւ Չեխիայի պետական մարմինների կողմից տրամադրված փաստաթղթերը նույնպես անարժանահավատ են: Կարծում եմ, որ ՀՀ Մշակույթի նախարարությունը եւ Պրահայի քաղաքապետարանը պետք արձագանքեն այսպիսի անարգանքի դրսեւորմանը:

Սակայն անարգանքը սրանով չի ավարտվում: Ի պատասխան «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ի հարցմանը, Հայաստանում Չեխիայի դեսպան Պյոտր Միկիսկայի անունից հանդես եկող Ani Šaginjanová-ն հայտարարում է, որ «Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Միկիսկայի անունից ցանկանում եմ ձեզ տեղեկացնել, որ Հյուպատոսությունը և դիմորդը երկու տարբեր կողմեր են, որոնց հարաբերությանը չի կարող միջամտել և ոչ մի պետական  և հասարակական կազմակերպություն»:

Եվ այս ամենը այն դեպքում, որ գտնվելով Հայաստանում Չեխիայի դեսպանությունը՝ «Հյուպատոսական կապերի մասին» Վիեննայի կոնվենցիայի 55 հոդվածի ուժով պարտավոր է հարգել նստավայր պետության՝ Հայաստանի Հանրապետության օրենքները:

Մյուս կողմից՝ Հայաստանում Չեխիայի դեսպանությունը՝ Չեխիայի Հանրապետության վարչական մարմիններից է, որը գործում է Չեխիայի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության կազմում: Այս իմաստով, եթե դեսպանությանը դիմում է Չեխիայի Հանրապետության մի այլ վարչական մարմին՝ Պրահայի քաղաքապետարանը, ապա խնդիրը դիտարկվում է ոչ որպես միջամտություն այլ որպես նույն երկրի երկու վարչական մարմինների միջեւ փոխօգնություն, իսկ վարչական մարմինները պարտավոր են փոխադարձ օգնություն տրամադրել միմյանց՝ իրենց լիազորություններն իրականացնելու համար:

Բացի այդ Հայաստանում Չեխիայի դեսպանության նման դիրքորոշումը լի է բազմաթիվ ռիսկերով: Ստացվում է, որ այդ կառույցը, իր գործունեության շրջանակներում, տեղեկացված չէ վարչական, դատական մարմինների միջամտության մասին: Մասնավորապես դեսպանությունը տեղյակ չէ, որ իրենց կողմից քաղաքացիներին տրամադրվող մուտքի արտոնագիրը կամ մուտքի արտոնագիրը մերժող փաստաթուղթը ՝ վարչական ակտ է, որը կարող է բողոքարկվել վերադասության եւ դատական կարգով: Եվ եթե վերադասը կամ դատարանը բեկանի այն, կստացվի միջամտության վառ օրինակ:

Կա խնդրի բարոյական կողմ եւս: Մերժելով կամ անարժանահավատ համարելով  Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող պետական կառույցի՝ ՀՀ Մշակույթի նախարարության կողմից տրված փաստաթուղթը, Հայաստանում Չեխիայի դեսպանությունն անարգանք է դրսեւորում Հայաստանի Հանրապետության եւ անձամբ իմ հանդեպ իսկ հայտարարելով իր գործերին որեւէ պետական կամ հասարակական կազմակերպության միջամտության անկարելիության  մասին դեսպանությունը մեղք է գործում, քանզի անքննելի են միայն Աստծո գործերը:

 Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Հ. Գ. Բազմիցս նշել եմ, որ Հայաստանում օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների նման պահվածքի պատճառը ՀՀ ԱԳՆ-ի լիակատար անգործությունն է :

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Տիգրան says:

    Էդվարդ Նալբանդյան, Շավարշ Քոչարյան, Վլադիմիր Կարմիրշալյան…. դե հազիվ էլի….ինչ սպասես սրանցից….и мне стыдно, что я тоже грузин..

  2. Տիգրան says:

    Իբր Հասմիկ Պողոսյանն ինչ ա գրել Ձերդ Գերազանցություն….երեւի պիտի գրեր Տեր Իմ…….. ու ի՞նչ պատասխանեց Ձերդ Գերազանցությունը…. տեսնես էդ արտասահմանցիներն ինչպե՞ս են ընկալում նման գրությունները…. քծնա՞նք, թե՞ ավելի վատ բան….. ու ի՞նչ ասեց Միկիսկան… բայց ո՞ւմ ի՞նչ ասի…. ու ի՞նչ քայլ արեց ՀՀ մշակույթի նախարարությունը….որեւէ մեկը վիրավորվե՞ց….. էլ ինչո՞ւ եք գրում, եթե պիտի արհամարհվեք…..բա քո իսկ երկրում, նախարարը` տանտերը, պարզ խնդրանքով դիմի հյուրի` դեսպանի, ու նա արհամարհի՞….բա ո՞նց նորից չհիշես Միմինո ֆիլմը… и мне стыдно, что я тоже грузин….
    հայերենով գրված հաշվետվություն-աղերսագրի մեջ էդ աղջկա անձնագրային տվյալնե՛րն ինչու են անգլերեն գրված…. բայց դե մինչեւ ՀՀ վարչակազմի մաս չկազմես, էս կարգի բաները ո՞նց հասկանաս……դե չկա էլի, չկա…. մեր պետականի հանդեպ մեր իսկ կողմից ոչ մի հարգանք չկա….. բա հետո՞……

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031