Լրահոս
Օրվա լրահոսը

Մեզ մոտ գովազդում են սիրիահայերով, Մոսկվայում՝ մերկ աղջիկներով

Հոկտեմբեր 19,2015 16:00

Վարսավիրանոցների տերերը բարձր մրցակցության պայմաններում նորանոր միջոցների են դիմում՝ հաճախորդներին գրավելու համար: Օրինակ՝ Մոսկվայում վերջերս հայտնաբերվել էր տղամարդկանց վարսավիրանոց, որտեղ սպասարկում են մերկ աղջիկները: Անգլիայում վարսավիրանոցի տերը որոշել էր բարձր տուգանք կիրառել այն հաճախորդների համար, ովքեր վարսահարդարման՝ ֆենի ժամանակ քնում են՝ այդպիսով փորձելով իր վարսավիրանոցը հանրության ուշադրության կենտրոնում պահել:

Հայաստանում հաճախորդներ գրավելու համար այլ մեթոդի են դիմում: Մաշտոցի պողոտայում վարսավիրանոցներից մեկը «ջիջիլ» է գցել իր մրցակիցներին՝
«Մենք ունենք սիրիահայ վարսավիր»: Պարսկահայ մատնահարդար, լիբանանահայ դիմահարդար կամ սփյուռքահայ գլուխ լվացող ունեցող վարսավիրանոցները կարծես լռում են:

Լուսանկարը՝ ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
17.10..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գառնիկ says:

    Ոնց որ թե աշխատեց, վարսավիրանոցն արժանացավ Առավոտի լսարանի ուշադրությանը։

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031