Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդիկ ինձ թիթեռնիկ նկարող Արևիկ են ճանաչում. Արևիկ Մկրտչյան

Հոկտեմբեր 19,2015 11:13

Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում գրեթե բոլորն են ճանաչում նկարչուհի, մանկավարժ Արևիկ Մկրտչյանին: Արվեստագետների ընտանիքում ծնված Արևիկը գեներից ժառանգած տաղանդը ցույց է տալիս գեղանկարչության մեջ: Երաժիշտների ընտանիքում հասակ առած` Մկրտչյանների միակ դուստրը` նկարելը համարում է իր կենսակերպը: Բազմաթիվ միջազգային ցուցահանդեսների մասնակցած նկարչուհին շատերին է զարմացրել իր միստիկ պատկերներով`վառ և խորը ընկալվող կտավներով:

Aravot.am-ի զրուցակիցը էջմիածինցիներին հայտնի Արևիկն է, որը մեզ հետ զրույցում ասաց. «Նկարում եմ դեռ մանկուց, ինչ հիշում եմ ինձ: Օրս սկսվում է արվեստանոց մտնելով: Ծնողներս երաժիշտներ են,բայց ես ընտրեցի հույզերս ու էմոցիաներս պատկերների միջոցով արտահայտելու տարբերակը, իսկ եղբայրս գնաց ծնողներիս ճանապարհով: Արվեստն ու հատկապես նկարելը իմ ապրելակերպն է: Ես այն երջանիկ արվեստագետներից եմ, ում նկարները ցուցադրվել են Հայաստանի սահմաններից դուրս: Գերմանիա, Անգլիա, Կանադա, Բուլղարիա… շատ երկրներում են եղել նկարներս: Ամենանշանակալից ցուցահանդեսը Շվեյցարիայում`Ֆլորենցիայի Biannale միջազգային փառատոնում էր, որտեղ Հայաստանը առաջին անգամ ես էի ներկայացնում, և հպարտ եմ, որ միջազգային կարգի դիպլոմ եմ ստացել:

BienaleԻմ գրեթե բոլոր նկարներում թիթեռնիկներ կան, և մարդիկ ինձ թիթեռնիկ նկարող Արևիկ են ճանաչում: Վերջերս հասարակության դատին ներկայացրեցի «100 թիթեռ» խորագիրը կրող ցուցահանդեսը`Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված: Շատերն են հարցնում` ինչու թիթեռներ: Պատասխանը մեկն է`թիթեռները բարի հոգիներն էին,որոնք դեռ լույս աշխարհ չեկած նահատակվեցին: Սա կարելի է ասել նաև իմ պապերի պատմությունը ներկայացնելու առիթ էր: Այդ օրը ներկայացրել եմ 100 կտավ,և յուրաքանչյուրի վրա թիթեռնիկ կար»:

Arevik nkarՀազարից ավել կտավների հեղինակը` Արևիկը, չի սահմանափակվում միայն նկարելով: Նա բավականին երկար ժամանակ զբաղվում է նաև մանկավարժական գործունեությամբ: Ինչպես ինքն է նշում` չի կարող ունեցածը միայն իրեն պահել: «Շուրջ երկու տասնամյակից ավելի կլինի` Էջմիածնի մատաղ սերնդին սովորեցնում եմ այն, ինչ ժամանակին ինձ են սովորեցրել: «Հայորդաց տան» երեխաներին սովորեցնում եմ նկարների միջոցով ճանաչել շրջապատն ու կյանքն առհասարակ: Երեխաներն էլ ինձ ուժ են տալիս կրկին ստեղծագործելու,նոր գույներ ստեղծելու, և ինչու ոչ`ապրելու համար»:

Հայկ ՄԱԳՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031