Խիստ մրսածությունը եւ ուժեղ հազը բուժելու համար խորհուրդ է տրվում օգտագործել հետեւյալ դեղամիջոցը. 20 գրամ օշինդրը առնվազն 24 ժամ թրմել կես շիշ օղու մեջ եւ այնուհետեւ քնելուց առաջ ընդունել օրը 3 անգամ: Այս դեղամիջոցը երեխաների համար հակացուցված է:
Որպես հազի դեմ կիրառվող դեղամիջոց` հատկապես երեխաների համար, օգտակար է տարեկան բողկի հյութը: Վերցնել մաքրած տարեկան բողկը, քերիչի վրա քերել եւ հյութը քամել: Այնուհետեւ մեկ ճաշի դգալ մեղր խառնելուց հետո, ընդունել օրը 3-4 անգամ, երկու գդալ` ուտելուց 15-20 րոպե առաջ:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
17.10..2015