Այս մասին Bild հանդեսին հայտարարել է գերմանական ակումբի գործադիր տնօրեն Հանս-Իոահիմ Վատցկեն: «Մխիթարյանը ըստ ամենայնի, չի մեկնի «Գաբալայի» հետ հանդիպմանը: Մենք ուսումնասիրել ենք իրավիճակը: Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ լուրջ հակամարտություն կա: Մեր ֆուտբոլիստի անվտանգության հարցում մտահոգություն ունենք: Այնտեղ անվտանգության ապահովման հարցում բարդություններ կան: Մենք պետք է հոգ տանենք մեր ֆուտբոլիստների համար: Եթե Մխիթարյանը վախի զգացողություն ունենա, մենք հաշվի կառնենք ստեղծված իրավիճակը», – ասել է Վատցկեն:
Եվրոպայի լիգայի «Գաբալա»-Բորուսիա» խաղը կայանալու է չորեքշաբթի օրը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ imago-ի