Իսպանիայի մայրաքաղաքում ավարտվեց Օլիվեր Գոնսալեզի 4-րդ միջազգային հուշամրցաշարը, որտեղ «A» խմբում հանդես էր գալիս 73 շախմատիստ:
Հայաստանի չեմպիոն Կարեն Գրիգորյանը ինը հնարավորից վաստակելով 8,0 միավոր՝ նվաճեց հաղթողի կոչումը: Գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը եւս երկու շախմատիստի հետ 7,0 միավորով բաժանեց հաջորդ երեք տեղերը, սակայն լրացուցիչ գործակիցներով պայքարն ավարտեց չորրորդ հորիզոնականում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ