Թուրքական Ստամբուլ քաղաքում ոստիկանությունը ձերբակալել է 50 արտասահմանցիների, որոնք կասկածվում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապ ունենալու եւ հոկտեմբերի 10-ին Անկարայում տեղի ունեցած պայթյունների մեջ, որոնց արդյունքում 102 հոգի է զոհվել:
Թուրքական «Hurriyet Daily News»-ը հիշեցրել է, որ հոկտեմբերի 10-ի պայթյունների վերաբերյալ ունեցած ելույթում վարչապետ Ահմեդ Դավութօղլուն ասել էր, թե պայթյունների հետեւում կարող է կանգնած լինել «Իսլամական պետություն»-ը:
Ձերբակալությունները տեղի են ունեցել այն բանից հետո, երբ Ստամբուլի ոստիկանությունը տեղեկություններ է ստացել, թե Թուրքիա եկած, «Իսլամական պետության» հետ հնարավոր կապեր ունեցող, անձինք պատրաստվում են գնալ Իրաք եւ Սիրիա: Նրանք այժմ Ստամբուլի ոստիկանությունում են գտնվում:
Նշված է նաեւ, որ հակաահաբեկչական գործողությունների շրջանակներում ոստիկանությունը Հեղափոխական ազգային-ազատագրական կուսակցություն-ճակատի 16 զինյալների բնակարանների խուզարկություն է անցկացրել:
Կարդացեք նաև
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ