Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հրամանագրով պաշտոնից ազատվել է այդ երկրի ազգային անվտանգության նախարար Էլդար Մահմուդովը: Այս տեղեկությունը հաղորդել է «Apa» գործակալությունը:
Haqqin.az-ի տեղեկություններով՝ նախարարի պաշտոնանկությունից հետո ձերբակալվել են Ազգային անվտանգության մի շարք աշխատակիցներ, որոնք զբաղվել են հեռախոսների գաղտնալսումներով:
Ենթադրվում է, որ այդ աշխատակիցները նախարարի հրամանով, առանց երկրի ղեկավարության թույլտվության, բարձրաստիճան պաշտոնյաների հեռախոսային խոսակցություններ են գաղտնալսել:
Կայքը նաեւ տեղեկացրել է, որ պաշտոնանկությունից հետո Էլդար Մահմուդովն անհետացել էր եւ նրա գտնվելու մասին տեղեկություն չկար: Քիչ առաջ էլ տեղեկություն է տարածվել, որ արդեն նախկին նախարարին ձերբակալել են: Նա մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ:
Կարդացեք նաև
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ