Եվրամիության ֆինանսավորած «Աջակցություն ժողովրդավար կառավարմանը Հայաստանում» (ԱԺԿՀ) ծրագրի մեկամյա դասընթացի արդյունքում Հայաստանի 5 մարզերի 7 ՀԿ-ներ միավորվեցին և հիմնադրեցին «Հայաստանի սոցիալական ձեռնարկությունների ասոցիացիա» իրավաբանական անձանց միությունը, որի նպատակն է Հայաստանում, հատկապես մարզերում, զարգացնել սոցիալական ձեռնարկատիրությունը, այդ թվում` անցկացնելով դասընթացներ և տրամադրելով խորհրդատվություն ՀԿ-երին, քաղաքացիական կառույցներին, դրանց ծանոթացնելով սոցիալական ձեռնարկատիրության էությանը, սոցիալական ձեռնարկություն հիմնելու և զարգացնելու առանձնահատկություններին: Այդ նպատակով հոկտեմբերի 12-ից -16-ը կայացան մարզային շրջիկ հանդիպումներ: Հանդիպումներին մասնակիցներ էին Բրիտանական խորհրդի ներկայացուցիչ Ջոն Րայթը, Սլովենիայից փորձագետ Միրյանա Մլադիչը, ասոցիացիայի հիմնադիր ՀԿ-երը , այլ գործընկեր ՀԿ-եր:
Հերթական շնորհանդես- հանդիպումը կայացավ Մեծահասակների կրթության Իջևանի կենտրոնում, որի ժամանակ «Միջմշակութային ուսումնասիրությունների, ուսուցման և երկխոսության միջազգային կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Թաթուլ Դավթյանը նշեց, որ ԵՄ- կողմից ֆինանսավորված «Հայաստանում քաղաքացիական հասարակության հզորացում, նորարարության խթանման միջոցով» ծրագիրը ուղղված է ՀՀ-ում սոցիալական ձեռնարկատիրության ոլորտի զարգացմանը: Սոցիալական ձեռնարկատիրության ծրագրերի նախաձեռնման և զարգացման համար Հայաստանի 7 մարզերից ընտրված առնվազն 10 կառույցների տրամադրվելու են 4000-10000 եվրոյի չափով դրամաշնորհներ
Վերոհիշյալ ասոցիացիայի հիմնադիրներից «Պրոգրես» ՀԿ-ի նախագահ Գեղեցիկ Գուլակյանը հայտնեց,որ Իջեւանում շնորհանդես- հանդիպումը հաջողությամբ կայացավ,դրան մասնակցեցին Տավուշի մարզպետարանի, ՀԿ-երի, սոցիալական կառույցների ներկայացուցիչներ, համայնքի ղեկավարներ, կանադահայ խորհրդատու Վահրամ Վահրամեանը:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ