Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ֆալաֆել՝ կոտլետ բուսակերների համար

Հոկտեմբեր 18,2015 12:30

Արաբական խոհանոցի ամենահամեղ ուտեստներից մեկը՝ ֆալաֆելը, իր սննդարարությամբ հանգիստ կարող է փոխարինել մսին, այդ իսկ պատճառով, այն իսկական գտածո է բուսակերների համար: Սակայն մսակերներն էլ մեծ հաճույքով ուտում են ֆալաֆել, որովհետեւ այն իսկապես շատ համեղ է:

Ֆալաֆելը սովորաբար ուտում են արաբական «փիթա» լոշիկների մեջ փաթաթած, բայց լավաշով էլ է շատ լավ բրդուճ ստացվում: Թեեւ, անկեղծ ասած, ինքն իրենով ֆալաֆելն այնքան սննդարար է, որ ոչ մի հացի կարիք էլ առանձնապես չունի:

Անհրաժեշտ մթերքները

Սիսեռ- 600 գրամ

Սոխ- 1 մեծ գլուխ (կարող եք նաեւ կես կտոր պրաս (лук порей) ավելացնել)

Սխտոր- 4 պճեղ

Խառը կանաչի- մեկ կապ

Ալյուր- 3-4 ճաշի գդալ

Կերակրի սոդա- 0,5 թեյի գդալ

Արեւելյան համեմունքներ- ըստ ճաշակի (համեմի աղացած սերմ, աղացած քիմիոն, աղացած կծու կարմիր պղպեղ, աղացած սեւ պղպեղ, քարրի եւ այլն)

Բուսական յուղ- տապակելու համար

Պատրաստման եղանակը

falafel1

Սիսեռը նախապես լվանալ եւ թրջել՝ եփելուց մի քանի ժամ առաջ: Կարելի է երեկոյան լվանալ, թրջել, իսկ առավոտյան եփել: Կախված սիսեռի որակից եփել 1-3 ժամ: Սիսեռի պատրաստ լինելը կարող եք ստուգել կաթսայից մեկ հատիկ վերցնելով եւ մատներով տրորելով, եթե հեշտությամբ փխլվում է, ուրեմն եփված է: Աղն ավելացրեք անջատելուց 5-10 րոպե առաջ:

falafel2

Երբ սիսեռը մի քիչ հովանա, անցկացրեք մսաղացով կամ բլենդերով: Հարկ եղած դեպքում ավելացրեք մի քանի ճաշի գդալ այն ջրից, որում եփվել է: Որքան պինդ մնա սիսեռը, այնքան՝ լավ:

falafel3

Սովորաբար կոտլետների մեջ ձու է ավելացվում՝ զանգվածը միատարր պահելու եւ եփելիս չփլվելու համար: Ֆալաֆելի մեջ ձու չի ավելացվում, քանի որ այն զուտ բուսակերական ուտեստ է: Ձվին փոխարինում է ալյուրը: Դե իսկ փխրուն եւ ուռուցիկ տեսքն ապահովում է կերակրի սոդան: Անկեղծ ասած՝ ես փորձեցի առանց սոդայի պատրաստել, սակայն համոզվեցի, որ բաղադրատոմսում սոդայի ներկայությունը, այնուամենայնիվ, պարտադիր է:

falafel4Աղացած սիսեռին ավելացրեք ալյուրը, մանր կտրատած բանջարեղենն ու կանաչին, համեմունքները, լավ խառնեք, ձեւավորեք կամ մանր գնդիկներ՝ պինգ-պոնգի գնդակների նման, կամ տափակ շրջանաձեւ բլիթներ՝ մսով բուրգերների տեսքի: Թավայի մեջ լցրեք բավականաչափ բուսական յուղ, որ ֆալաֆելները կարողանան ընկղմվել մեջն ամբողջությամբ: Երբ ձեթը լավ տաքանա, մեջը դրեք ֆալաֆելները, տապակեք երկու կողմից՝ մինչեւ կարմրի: Տապակելուց հետո հանեք ձեթի միջից եւ դրեք թղթե սրբիչների վրա, որպեսզի ավելորդ ձեթը ներծծվի:

falafel5

Մատուցեք մածունի թանձրուկով:

Մածունի թանձրուկի համար անհրաժեշտ է 200 գրամ քամած մածուն, 2 ճաշի գդալ թահին, 1-2 պճեղ սխտոր, աղացած կարմիր պղպեղ, մի քանի ճյուղ թարմ, կտրատած անանուխ կամ կես թեյի գդալ մանրացրած չորացրած անանուխ, մեկ ճաշի գդալ ձիթապտղի յուղ: Բոլոր բաղադրիչները լավ խառնեք:

Կարող եք մատուցել ինչպես բրդուճների տեսքով, այնպես էլ՝ ափսեի մեջ դարսած, թանձրուկը՝ վրան լցրած: Շատ համեղ է նաեւ թարմ լոլիկի կամ մարինացված վարունգների հետ:

falafel6

Բարի ախորժակ:

Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. gohar says:

    Ֆալաֆը ավելի առողջարար է, երբ եփում եք ջեռոցում ,ուտելիս վրան ավելացվում ե Թահինի սոուս։

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031