Հոկտեմբերի 17-ին Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Կողբի անտառում, Լեւոն Անանյանի անվան պոետների պուրակում, Հայաստանի գրողների միության նախկին նախագահի հուշարձանի մոտ կայացավ նրա ծննդյան 69-ամյակին նվիրված միջոցառում, որին մասնակցում էին Հայաստանի գրողների միության քարտուղար Պետրոս Դեմիրճյանը, բանաստեղծ Լեւոն Բլբուլյանը, արձակագիրներ Գրիգոր Ջանիկյանը, Ալիս Հովհանիսյանը,խմբագիր Վասակ Դարբինյանը, միկրովիրաբույժ Արտավազդ Սահակյանը, «Զիկատար» բնապահպանական կենտրոնի տնօրեն Անդրանիկ Ղուլիջանյանը, Գյումրի քաղաքապետարանի վարչության պետ Շիրակ Շահնազարյանը, «Նոյեմբերյան» հայրենակցական միության նախագահ Հայկ Ղազարյանը, Նոյեմբերյանի «Քամուտ» հեռուստաընկերության տնօրեն Վարդան Անանյանը, Կողբ համայնքի ղեկավար Արամայիս Աբովյանը, Լեւոն Անանյանի կինը՝ տիկին Աղավնին, Լեւոն Անանյանի որդին՝ Դավիթ Անանյանը եւ այլոք:
Միջոցառումը վարում էր նոյեմբերյանցի ասմունքող Լիանա Զուրաբյանը, «Սասուն» ազգագրական համույթի մենակատար Տարոն Գրիգորյանը ներկայացնում էր ժողովրդական, ազգագրական երգեր: Ներկաները իրենց ելույթներում արժանին մատուցեցին Լեւոն Անանյանի գործունեությանը՝ որպես ՀԳՄ նախագահի, բանաստեղծի եւ հրապարակախոսի: Միջոցառումը շարունակվեց Կողբի գեղատեսիլ անկյուններից մեկում՝ «Զիկատար» բնապահպանական կենտրոնում, ուր ներկաները բաժակներով շնորհավորեցին Լեւոն Անանյանի տարեդարձը: