Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Վերջապես պետական մակարդակով ինձ պարգևատրեցին». Հարութ Փամբուկչյան (տեսանյութ). А1plus.am

Հոկտեմբեր 17,2015 21:07

Նրան փողոցում տեսնելով՝ մարդիկ չեն կարողանում անտարբեր անցնել: Սիրված երգիչ Հարութ Փամբուկչյանը, կամ ինչպես ժողովուրդն է սիրում ասել՝ Ձախ Հարութը, Երևանում է: Թեև երկար տարիներ նա բնակվում է Միացյալ նահանգներում, սակայն վերջին շրջանում հաճախակի է լինում Հայաստանում: «Առիթներն անձնական ձեռնարկներն են: Իմ քաղաքն է, ես սիրում եմ միշտ այցելել: Մանկության, պատանեկության ընկերներ ունեմ այստեղ»,-«Ա1+»-ի հետ զրույցում ասաց երգիչը:

Հարցին, թե իր համար ի՞նչն է փոխվել քաղաքում, նա նշեց. «Շատ բան: Նախ երիտասարդությունը. շատ տաղանդավոր, շատ վայելուչ, ճաշակով են: Դա ինձ ոգևորություն է ներշնչում»:

Մեր խնդրանքով խոսելով անկախության առթիվ Սերժ Սարգսյանի կողմից տրված պետական պարգևների մասին, որոնցից մի քանիսի դեպքում մարդկանց վերաբերմունքը միանշանակ չէր, Ձախ Հարութն ասաց. «Դա պետական մակարդակի կամ Մշակույթի նախարարության հարց է: Ընկերներ ունեմ, որոնց համար մարդիկ հարմար չեն գտնում, որ իրենք պարգևատրված են: Բայց դա ինձ հասանելի բանը չի, որ ես արտահայտվեմ դրա մասին:

Պարգևատրվածների շարքում էր նաև հենց ինքը՝ Ձախ Հարութը: Նա արժանացավ ՀՀ ժողովրդական արտիստի կոչման: «Միշտ էլ հաճելի է: Ես ուրախ եմ, որ վերջապես պետական մակարդակով ինձ պարգևատրեցին: Դա ինձ ուրախացնում և պարտավորեցնում է, որ ավելի լավ աշխատեմ»:

Հրապարակումն ամբողջությամբ՝ այստեղ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սերինե says:

    Կոչումով ի՞նչ ավելացավ:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031