Լրահոս
Օրվա լրահոսը

«ԶՈւ գլխավոր շտաբն է որոշում՝ ինչ միջոցներով ամուր պահել սահմանը»

Հոկտեմբեր 17,2015 19:34

«ՀՀ ՊՆ ռազմաարդյունաբերության հիմնական խնդիրը գոյություն ունեցող սպառազինության և ռազմական տեխնիկայի մարտունակության պահպանումն է: Մենք բոլորս գիտենք, որ տեխնիկայի մեծամասնությունը խորհրդային արտադրության է, և երկրորդը հենց դրա խորը արդիականացման խնդիրն է: Երրորդը սպառազինության և ռազմական տեխնիկայի նոր նմուշների ստեղծումն է»,- ասում է ՀՀ ՊՆ Ռազմաարդյունաբերության վարչության պետ Մուրադ Իսախանյանը:

Նրա տեղեկացմամբ՝ այս տարվա մարտին ընդունված օրենքով ՊՆ կազմում պետք է ստեղծվի Ռազմաարդյունաբերության պետական կոմիտե. «Վարչապետի գլխավորությամբ ստեղծվում է Ռազմաարդյունաբերության հանձնաժողով, որի տեղակալը կլինի պաշտպանության նախարարը: Քարտուղարության պարտականությունները կկատարի ՀՀ Գիտությունների պետական կոմիտեն: Այդ հանձնաժողովին կից լինելու են գիտատեխնիկական և ռազմատեխնիկական խորհուրդներ, որոնց հիմնական նպատակը որոշելն է, թե որ գյուտն է հարկավոր բանակին, որը՝ ոչ»:

Մ. Իսախանյանի խոսքով՝ մինչև այժմ տարբեր անհատներից, կազմակերպություններից ստանում են տարբեր առաջարկներ, և յուրաքանչյուրը կարծում է, որ դա կարևոր է Զինված ուժերի համար, իսկ Զինված ուժերի գլխավոր շտաբը, չգիտես ինչու, դա չի հասկանում ու չի ընդունում. «Ամեն մեկը կարծում է, որ իր սարքն է միայն, ու յուրաքանչյուր նամակի վերջում գրված է՝ ազգին կփրկի»:

Նա շեշտեց, որ Զինված ուժերի գլխավոր շտաբն է որոշում՝ որտեղ դնի օպտիկական միջոց, որտեղ՝ խոցման և այլն. «Նրանք են որոշում՝ ինչ միջոցներով և ինչ քանակի զինծառայողներով ամուր պահել սահմանը: Բոլորս էլ կարող ենք ունենալ շատ գեղեցիկ մտքեր, բայց սահմանը պահելու համար դրանք կարող են այդքան էլ արդյունավետ չլինել»:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031