Իսպանիայի մայրաքաղաքում ավարտին է մոտենում Օլիվեր Գոնսալեզի 4-րդ միջազգային հուշամրցաշարը: Յոթերորդ տուրում Հայաստանի չեմպիոն Կարեն Գրիգորյանը պարտության մատնելով ռուսաստանցի Միխայիլ Ուլիբինին, վաստակած միավորների քանակը հասցրեց 6,5-ի եւ ամրապնդվեց միանձնյա առաջատարի դիրքում: Ուժեղագույնների «A» խմբում հանդես եկող մեր մյուս գրոսմայստերը՝ Ռոբերտ Հովհաննիսյանը, 5,0 միավորով ընթանում է 11-րդ հորիզոնականում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ