Լրահոս
Օրվա լրահոսը

Լճկաձորցի կանայք աշխատում են եւ բարիքներ ստեղծում (ֆոտոշարք, տեսանյութ)

Հոկտեմբեր 17,2015 16:11

«Օքսֆամ» հայաստանյան գրասենյակը և «ՀԱՐԹԱԿ» փորձի փոխանակման ծրագրի ներկայացուցիչներն այսօր Միսաք Մանուշյանի անվան պուրակում կազմակերպել էին Food փառատոն, որի մասնակիցները ներկայացրեցին իրենց արտադրանքը, խորհուրդներ ստացան խոհարարներից եւ գործակցության առաջարկներ՝ մի շարք ռեստորաններից ու սպառողներից:

«Կարեւոր է, որպեսզի գյուղացիները գտնեն այն ռեստորանները, որոնց հետ ուղիղ կապ կունենան եւ կաշխատեն: Այսինքն` ամեն խոհարար կունենա իր գյուղը, որտեղ կաճեցվեն անհրաժեշտ  մթերքները, եւ այդ ամենը՝ առանց վերավաճառողների միջամտության»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց փառատոնի համակարգող Աննա Մազմանյանը: Նա ուսումնասիրել է բոլոր մարզերում առկա խնդիրները. առանձնացրեց Տավուշը. «Այդ մարզի գյուղերում մնացել են միայն կանայք, որոնք աշխատանք չունեն:

скачанные файлы скачанные файлы
«Օքսֆամ»-ի ստեղծած ջերմոցներում են աշխատում եւ հիմա հարց է առաջացնում՝ ինչ աճեցնել եւ ինչպես: Այդ խորհրդատուի պակասի խնդիր կա: Պետք է սահմանենք այն մրգերի եւ բանջարեղենի տեսակները, որոնք կգնեն ռեստորանները: Շատ մշակաբույսերի սերմեր այստեղ չկան, այդ պատճառով նախատեսում եմ որոշ տեսակներ բերել Հայաստան, որպեսզի աճեցվի ոչ թե մի, այլ մի քանի տեսակ «մառոլ», որը բավականին պահանջված է ռեստորանների կողմից,-հավելեց Աննան:скачанные файлы

Միջոցառման ընթացքում վաճառվեցին ՕՔՍՖԱՄ-ի աջակցությամբ հիմնադրված համայնքային գյուղատնտեսական կոոպերատիվների արտադրած գյուղմթերքները: Տավուշի մարզի Լճկաձոր համայնքի «Դեբեդ» սպառողական կոոպերատիվի նախագահ Լուսինե Բեջանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ կոոպերատիվի կազմում 12 անդամ կա, որոնք ջերմոցային տնտեսությամբ են զբաղվում. «Մեր զբաղվածության խնդիրն է լուծվել, ներգրավվել ենք աշխատանքում, կարողանում ենք լումա վաստակել ընտանիքի համար»:скачанные файлы скачанные файлы

Լուսինեի տաղավարում ներկայացված էին Լճկաձորի բերքն ու բարիքները՝ նուռ, ընկույզ, չրեր:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031