Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Քաղաքական խորհրդի անդամները ներկայացրել են պայքարի ռազմավարության և մարտավարության վերաբերյալ Քաղաքական խորհրդի մոտեցումները

Հոկտեմբեր 17,2015 15:58

2015 թ. հոկտեմբերի 17-ին «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի ստեղծած «Ընդդիմության միասնական շտաբ»-ի նախաձեռնությամբ Շտաբի գրասենյակում (Երևան, Երզնկյան 75) տեղի ունեցավ Ճակատի մաս կազմող ուժերի ակտիվի առաջին ընդհանուր ժողովը:

Ժողովին ներկա էին նաև Ճակատի Քաղաքական խորհրդի անդամները:

Ժողովը վարեց «Ընդդիմության միասնական շտաբ»-ի պետ Ժիրայր Սէֆիլյանը:

Քաղաքական խորհրդի անդամները ներկայացրեցին պայքարի ռազմավարության և մարտավարության վերաբերյալ Քաղաքական խորհրդի մոտեցումները, դրանց մասին արդեն կայացված որոշումների բովանդակությունը, պատասխանեցին ժողովի մասնակիցների հարցերին, ինչպես նաև ի գիտություն ընդունեցին Ճակատի հետագա գործունեության կազմակերպման վերաբերյալ նրանց առաջարկություններն ու դիտողությունները:

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի

«Ընդդիմության միասնական շտաբ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031